Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ

Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ
30.04.2021 Յունիբանկը Visa- ի հետ համատեղ սկսում է նոր արշավ, որի շրջանակներում  Visa NON Cash քարտապաններին հնարավորություն կընձեռվի նվեր ստանալ  երկօրյա ուղևորություն երկու անձի համար Հայաստանում:  «Հանգստացի՛ր Յունիբանկի և Visa-ի հետ» արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարել  Visa NON Cash վարկային քարտով Հայաստանի տարածքում գտնվող  վաճառքի և ծառայությունների մատուցման կետերում՝ խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, դեղատներում, հյուրանոցներում և այլն: Ամսական ամենաշատ գումարի վճարումներ կատարած երկու մասնակիցներին բանկն ու Visa-ն կնվիրեն երկօրյա ուղևորություն երկու անձի համար հայաստանյան հարմարավետ հյուրանոցներից մեկում:Արշավն կիրականացվի 2021թ. մայիսի 1-ից մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 31-ը:
 
 «Մենք Հայաստանում ակտիվորեն զարգացնում ենք անկանխիկ վճարումները՝ որպես հարմարավետ ու անվտանգ այլընտրանք մեր հաճախորդների համար: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր քարտերով հնարավոր լինի գործարքներ կատարել ամենուր: Քարտերով անկանխիկ վճարումներ կատարելը խրախուսելու համար  Visa-ի հետ որոշեցինք իրականացնել այս արշավը և աջակցել մեր հաճախորդներին», - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը: 
 
Յունիբանկը թողարկել է ավելի քան 400 000 քարտ, որից 170 000-ը` Visa: Բանկի ենթակառուցվածքը ներառում է 113 բանկոմատ և 141 վճարային տերմինալ: Այսօր ամենապահանջված ծառայություններից մեկը՝ Visa payWave անհպում քարտերն են, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Յունիբանկի քարտապանները նաև կարող են օգտվել UniMobile բջջային հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից:
 
«Հայաստանում Visa քարտապանները ամեն օր կատարում են մեծ թվով գնումներ: Մեր համատեղ արշավի նպատակն այն է, որ անկանխիկ վճարումները ոչ միայն հեշտ են և հարմար, այլ նաև՝ շահավետ:  Մենք բարձր ենք գնահատում Visa քարտապանների և և մեր գործընկեր Յունիբանկի լոյալությունը և ցանկանում ենք Visa –ի հետ վճարումները ավելի հաճելի դարձնել բանկի հաճախորդների համար՝ նվիրելով նրանց հարմարավետ հանգստյան փաթեթ», - նշում է  Կովկասյան տարածաշրջանի տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոշը:  
 
Յունիբանկի և VISA-ի համատեղ արշավի կանոններին ու պայմաններին ծանոթացեք այստեղ:  
 
Հիշեցնենք, որ 2020 թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa-ի  կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին: 

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ