Յունիբանկը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր

04.11.2021

Յունիբանկը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր

Նոյեմբերի 7-ին Հայաստանում երրորդ անգամ Voskeni Wines գինեգործարանում կկայանա «Երաժշտության և գինու» ամենամյա տոնակատարությունը: Այս անգամ միջոցառումը նվիրված է երկու մեծագույն կոմպոզիտորների՝  Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին:
 
Միջոցառման գործընկերն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:
 
«Այս տոնակատարությունն արդեն դառնում է ազգային գեղեցիկ ավանդույթներից մեկը: Այն մարմնավորում է արժեքներ, որոնցով փառաբանվում է Հայաստանը՝ առատաձեռնություն, հյուրընկալություն, հարգանք խաղողագործության և գինեգործության բազմադարյա պատմության և մշակույթի հանդեպ, որի ակունքներն ունեն վեցհազարամյա վաղեմություն, և ազգային խոհանոցի ավանդույթների հանդեպ հոգածություն: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ նմանատիպ կարևոր միջոցառման անցկացմանը, որի նպատակն է էթնիկական մշակույթի հանրայնացումը»,- ասաց Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:
 
«Յունիբանկը երկար տարիներ որպես գործընկեր է հանդես եկել բազմազան մշակութային նախագծերի, և մենք հերթական անգամ հաճույքով աջակցում ենք ստեղծագործական հիանալի գաղափարի իրականացմանը: Որակյալ գինու և կենդանի երաժշտության բոլոր սիրահարներին սպասում է Voskeni Wines-ը՝ Երգի ու գինու տոնակատարությանը»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Միջոցառման մասնակիցներին շատ հետաքրքրություններ են սպասվում: Ցանկացողները կհրավիրվեն շրջայցի Voskeni Wines գինեգործարանում: Համտեսի գոտում հյուրերը կարող են փորձել գինիներ հայկական տեղական խաղողի տեսակներից, տնական պանիրի տեսակներ և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Գինով նկարելու վարպետության դասը թույլ կտա բացահայտել ստեղծագործական ունակությունները, իսկ Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարները անտարբեր չեն թողնի ոչ ոքի։
 
Երաժշտական ծրագիրը ներառում է անմահ դասականներ, մոդայիկ ջազ և դիջեյի  նվագակցություն։ Ալեքսանդր Սպենդիարյանի դասական գործերը կհնչեն Ա.Խաչատրյան տրիոյի կողմից՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ) և Արտյոմ Իոանիսյան (թավջութակ): Իսկ Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին կուրախացնի Առնո Բաբաջանյանի երգերի և մեղեդիների թեմաներով ջազային ինքնատիպ իմպրովիզացիաներով։
 
Միջոցառման ծրագրում նախատեսված է տոնական ճաշ, որտեղ հյուրերին կհյուրասիրեն հայկական ավանդական ուտեստներ, որ իդեալական համակցվում են Ոսկենի գինիների հետ։ Միջոցառումն ընտանեկան է. հյուրերը կարող են իրենց հետ բերել երեխաներին, որոնց խաղերով կզբաղեցնի պրոֆեսիոնալ անիմատորը:


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ուշադրություն՝ փոփոխություն «Մոսկվա» մասնաճյուղի աշխատաժամերում
    Ուշադրություն՝ փոփոխություն «Մոսկվա» մասնաճյուղի աշխատաժամերում
  • Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը տեղաբաշխվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
    Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը տեղաբաշխվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 14.10.21թ.-ին ժամը 10:00-ից մինչև 10:30-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
    14.10.21թ.-ին ժամը 10:00-ից մինչև 10:30-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
  • Ինչպես խուսափել քարտային խարդախությունից
    Ինչպես խուսափել քարտային խարդախությունից
  • Յունիբանկի պատվիրակությունն այցելել է «АГРОПРОДМАШ» միջազգային ցուցահանդեսը
    Յունիբանկի պատվիրակությունն այցելել է «АГРОПРОДМАШ» միջազգային ցուցահանդեսը
  • 01.10.21թ.-ից «Ալավերդի» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
    01.10.21թ.-ից «Ալավերդի» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
Տեսնել բոլորը