Յունիբանկը, որն աջակցում է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանն ու ակտիվորեն վարկավորում է ֆերմերներին, պատվիրակություն է ուղարկել հոկտեմբերի 4-8-ը Մոսկվայում անցկացվող միջազգային «АГРОПРОДМАШ» ցուցահանդեսին:
«АГРОПРОДМАШ»-ը սննդարդյունաբերության նորարարությունները ներկայացնելու կարևորագույն հարթակ է: Ցուցահանդեսին մասնակցում են 739 ընկերություններ Եվրոպայի և Ասիայի 29 երկրներից:
«Աջակցելով գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին բիզնեսին, մենք ուշադիր ուսումնասիրում ենք աշխարհի ձեռքբերումները, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը: Դա մեզ օգնում է ավելի լավ հասկանալ ֆերմերների կարիքները և զարգացնել բանկային այն ծառայությունները, որոնք օգնում են մեր հաճախորդներին իրենց բիզնեսը հասցնել նոր մակարդակի»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ մեծ դեր է խաղում ճիշտ ժամանակին և մատչելի վարկավորումը: Յունիբանկն փոքր և միջին գյուղատնտեսական բիզնեսին առաջարկում է վարկեր ՀՀ դրամով՝ մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով: Այդ միջոցներով բանկի հաճախորդները ձեռք են բերում հողատարածքներ, տեխնիկա և անասուններ, կառուցում են ջերմոցներ, այգիներ հիմնում: Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ և իրավաբանական անձինք, և անհատ ձեռներեցները:
«Մենք ձգտում ենք, որ ֆերմերները մեր աջակցությամբ կարողանան ընդլայնել իրենց տնտեսությունն ու բարձրացնել դրա եկամտաբերությունը: Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը շարժվում է թվայնացման և ռոբոտատեխնիկայի ուղղությամբ: Խոշորագույն մասնագիտացված ցուցահանդես այցելելը լավ հնարավորություն է հանդիպելու ոլորտի փորձագետներին, ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, որոնք արդիական են մեր հաճախորդների համար»,- ասաց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
01.10.21թ.-ից «Ալավերդի» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը27.09.2021 Տեսնել ավելին -
Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների22.09.2021 Տեսնել ավելին
-
«Երիտասարդական» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 19.11.2021թ. ներառյալ17.09.2021 Տեսնել ավելին -
Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն06.09.2021 Տեսնել ավելին -
Հայտարարություն կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերադարձման հետ կապված իրականացվող գործողությունների մասին31.08.2021 Տեսնել ավելին -
Վերանորոգման աշխատանքների պատճառով «Երիտասարդական» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի06.08.2021 Տեսնել ավելին