Յունիբանկն այսօր թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ համապատասխանաբար 9.8% և 4.8% տարեկան: Դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 250 մլն ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ դրամի դեպքում պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 27 ամիս, դոլարի դեպքում՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 27.12.21թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները և Վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես այստեղ), իսկ էլեկտրոնային պատճենը կայքի «Պարտատոմսեր» բաժնում:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն Visa Business քարտի սակագներում17.11.2021 Տեսնել ավելին -
Փոփոխություն կանխիկի մուտքագրման գործընթացում17.11.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն12.11.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը 11.11.2021թ.-12.11.2021թ. հաճախորդների սպասարկում չի իրականացնի10.11.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի աջակցությամբ անցկացվեց «Երաժշտություն և գինի» ամենամյա տոնակատարությունը10.11.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր04.11.2021 Տեսնել ավելին