Ակցիա Յունիբանկից. 4 արտոնյալ ամիս անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի համար

13.12.2021

Ակցիա Յունիբանկից. 4 արտոնյալ ամիս անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի համար

Ամանորյա տոներին ընդառաջ Յունիբանկը հայտարարել է նոր ակցիա: Վերցնելով անշարժ գույքի գրավով սպառողական վարկ մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 25-ը՝ վարկառուները կարող են առաջին չորս ամիսը մարել միայն տոկոսագումարը, իսկ մայր գումարների մարումները կատարել սկսած 5-րդ ամսից:
 
«Մենք ձգտում ենք բանկային ծառայությունները դարձնել առավել մատչելի և հարմար մեր բոլոր հաճախորդների համար՝  հաշվի առնելով նրանց պահանջմունքները: Որպեսզի Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներից հետո մեր հաճախորդները դրամական միջոցների պակաս չունենան, մենք որոշեցինք տրամադրել վարկի մարման արտոնյալ ժամկետ», - ասում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: 
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ օվերդրաֆտի միջոցով կամ կանխիկ: Վարկի ժամկետը կազմում է 12-ից մինչև 120 ամիս, տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից: Վարկերի առավելագույն գումարը կազմում է 25 մլն ՀՀ դրամ կամ 50 000 ԱՄՆ դոլար:
 
Մանրամասների համար այցելեք «Սպառողական վարկեր» բաժինը:

Տեղեկատու կենտրոն՝ 59 55 55
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Էրեբունի համայնքում բացվեց Յունիբանկի «Արին բերդ» մասնաճյուղը
    Էրեբունի համայնքում բացվեց Յունիբանկի «Արին բերդ» մասնաճյուղը
  • Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ
    Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ
  • UNIMOBILE հավելվածի թարմացումը Android համակարգի համար արդեն հասանելի է
    UNIMOBILE հավելվածի թարմացումը Android համակարգի համար արդեն հասանելի է
  • UNIMOBILE հավելվածը ժամանակավորապես անհասանելի է Android համակարգի համար
    UNIMOBILE հավելվածը ժամանակավորապես անհասանելի է Android համակարգի համար
  • 08.12.2021թ.-ին ժամը 18:00-ից մինչև 18:40-ն UniMobile հավելվածը չի աշխատի
    08.12.2021թ.-ին ժամը 18:00-ից մինչև 18:40-ն UniMobile հավելվածը չի աշխատի
  • SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում
    SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում
Տեսնել բոլորը