Յունիբանկը գործարկել է փոխանցումներ արտասահմանյան բանկերի Visa քարտերին

07.07.2023

Յունիբանկը գործարկել է փոխանցումներ արտասահմանյան բանկերի Visa քարտերին

Յունիբանկը գործարկել է նոր ծառայություն՝  Visa Direct, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս Visa կամ Mastercard քարտերից գումար փոխանցել արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին:

Visa Direct փոխանցումները կատարվում են բանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը՝ ԱՄՆ դոլար կամ եվրո, և մուտքագրել գումարը։

Visa Direct փոխանցումները կարելի է ուղարկել 60 երկիր, այդ թվում՝ Եվրամիության երկրներ,  Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Արգենտինա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Եգիպտոս, Հնդկաստան, Իսրայել, Հորդանան, Կանադա, Կորեա, Չինաստան, Մալդիվներ, Մեքսիկա, Մոլդովա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարագվայ, Սինգապուր, Ուկրաինա, Ճապոնիա և այլն: Երկրների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

«Ուրախ ենք մեր հաճախորդներին առաջարկելու արտերկրում ապրող  իրենց հարազատներին գումար փոխանցելու ևս մեկ պարզ և արագ տարբերակ: Քարտից քարտ փոխանցումները կարելի է իրականացնել շուրջօրյա, ինչը հարմար է և՛ ուղարկողի, և՛ ստացողի համար»,- նշեց Յունիբանկի պրոցեսինգի սպասարկման և վճարային համակարգերի վարչության պետ Գայանե Մինասյանը:  

UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
    «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
  • Վաղինակ Ստեփանյանը նշանակվել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով
    Վաղինակ Ստեփանյանը նշանակվել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով
  • Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
    Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
  • Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
    Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
  • 18.06.23թ.-ին ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
    18.06.23թ.-ին ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
  • Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
    Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
Տեսնել բոլորը