Յունիբանկն առաջարկում է օնլայն վարկեր մոբայլ հավելվածում

13.02.2024

Յունիբանկն առաջարկում է օնլայն վարկեր մոբայլ հավելվածում

Յունիբանկի մոբայլ հավելվածում հասանելի է դարձել օնլայն վարկավորումը: Հավելվածի օգտատերերը կարող են օնլայն դիմել U-Quick սպառողական վարկի համար: Վարկի տրամադրման ողջ գործընթացը՝ հայտն ուղարկելուց մինչև գումարի ստացումը, կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Վարկի համար անհրաժեշտ է մուտք գործել Յունիբանկի UNIMobile հավելված, լրացնել հայտը՝ նշելով անհրաժեշտ գումարի չափն ու տրամադրման ժամկետը: Դրական որոշման դեպքում բանկը գրեթե ակնթարթորեն կտրամադրի գումարը՝ փոխանցելով այն բանկային հաշվեհամարին: Հաճախորդը կարող է վարկի գումարը կանխիկացնել կամ փոխանցել քարտին:

U-Quick վարկը հասանելի է Յունիբանկի հավելվածի բոլոր օգտատերերին: Վարկառուի նկատմամբ  ամենակարևոր պահանջներից է բացասական վարկային պատմության բացակայությունը: Վարկի գումարը կազմում է մինչև 2,5 մլն դրամ, ժամկետը՝  12-48 ամիս: Հաշվի բացումն ու սպասարկումն անվճար է:

«Յունիբանկը մանրածախ վարկավորման գծով Հայաստանի առաջատար բանկերից է: U-Quick-ի գործարկումով մենք առավելագույնս հեշտացրել ենք սպառողական վարկի տրամադրումը: Եթե դուք արդեն Յունիբանկի մոբայլ հավելվածի օգտատեր եք, ապա կարող եք վարկի համար դիմել   ցանկացած հարմար պահի՝  ձեր սմարթֆոնում մի քանի հպում կատարելով: Վարկային միջոցները փոխանցվում են ձեր հաշվին և անմիջապես հասանելի են օգտագործման համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները՝ Յունիբանկը շարունակում է ընդլայնել իր մոբայլ  հավելվածի հնարավորությունները: UNIMobile-ի միջոցով հարմար է լուծել առօրյա  ֆինանսական հարցերը՝ առանց բանկ այցելելու: Հավելվածի միջոցով կարելի է մի հաշվեհամարից գումար փոխանցել մյուսին, համալրել այլ բանկերում ունեցած հաշվեհամարները, փոխանցումներ կատարել  քարտերին, այդ թվում՝ օտարերկրյա՝ Visa Direct-ի միջոցով, համալրել ավանդներն ու մարել վարկերը, կատարել միջազգային փոխանցումներ, վճարել ծառայությունների դիմաց, վերահսկել կենսաթոշակային հաշվի մնացորդը և կատարել այլ գործառնություններ:

UNIMobile հավելվածը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ UNIMobile-ը կարող եք ներբեռնել App Store-ից կամ GooglePlay-ից:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 30.01.2024թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 30.01.2024թ.-ից
  • Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
  • Հրապարակային ծանուցում
    Հրապարակային ծանուցում
  • Յունիբանկի կողմից թողարկվող դոլարային պարտատոմսերի հիմնական պայմանները
    Յունիբանկի կողմից թողարկվող դոլարային պարտատոմսերի հիմնական պայմանները
  • Յունիբանկի կողմից թողարկվող դրամային պարտատոմսերի հիմնական պայմանները
    Յունիբանկի կողմից թողարկվող դրամային պարտատոմսերի հիմնական պայմանները
  • Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար Յունիբանկը 30.01.2024թ.-ից կնվազեցնի քարտերի տրամադրման եւ սպասարկման սակագները
    Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար Յունիբանկը 30.01.2024թ.-ից կնվազեցնի քարտերի տրամադրման եւ սպասարկման սակագները
Տեսնել բոլորը