Յունիբանկը կստեղծի UBPAY դրամական փոխանցումների հայաստանյան նոր համակարգ
Համակարգի նպատակը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար դրամական փոխանցումների իրականացումն է: UBPAY փոխանցումները հնարավոր կլինի ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ՝ բանկային հաշվին կամ քարտին փոխանցելու միջոցով:
Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար կգործարկվի նաև ժամանակակից մոբայլ հավելված, որը նոր տեխնոլոգիաների և առաջադեմ թվային լուծումների շնորհիվ կառանձնանա իր լայն ֆունկցիոնալությամբ:
UBPAY համակարգի օպերատոր հանդիսանում է Յունիբանկը:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55