Հարգելի բաժնետեր,
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով (մասնավորապես՝ 2025 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները) ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:
2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝
1. Պետական ծառայողները
2. Առևտրային կազմակերպությունների մասնակիցները
3. Իրական շահառուները
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
4. 20 մլն դրամ և ավելի փոխառություն
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ նույնականացման ID քարտ,
- հաշվառվել ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեում (ՀՀ ՊԵԿ) և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),
- բջջային կապի ցանկացած օպերատորի սպասարկման կենտրոնում փոխարինել e-SIM քարտը՝ ստանալով Mid քարտ կամ ունենալ նույնականացման քարտ ընթերցող սարք,
- անցնել խիստ էլեկտրոնային նույնականացում,
- ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն,
- մուտք գործել ՀՀ ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» (https://self-portal.taxservice.am/sign-in/) և կատարել պահանջվող քայլերը։
Ի գիտություն՝ եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Սոցիալական ծախս է համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը և ՀՀ-ում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։
Եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու քայլերի հաջորդականության համար կարող եք զանգահարել ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտե՝ 08000-1008 և + 374 60 844 444 հեռախոսահամարներով:
Հայտարարագրի լրացման մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ-ի կողմից հրապարակված տեսանյութում (https://src.am/am/getNews/431?fbclid=IwAR3GmmHI6wrRoYwqsWNpAnDGw-E3Z8QCp8hJCjnXZCackQpazxeDuhRCKIE_aem_AdDkbkRehqMEgm8xkdPMGyqYIQZbz0NSL9WeuCXDETSxsBF1kLwcCWMubdboMu430nE)։
Այս ծանուցումը կրում է տեղեկատվական բնույթ՝ նպատակ ունենալով եկամուտների հայտարարագրման ընթացակարգը հասանելի դարձնել բանկի բաժնետերերին։
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Քոչար» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի01.04.2024 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներն ավարտված են24.03.2024 Տեսնել ավելին -
24.03.24թ. ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում22.03.2024 Տեսնել ավելին -
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը21.03.2024 Տեսնել ավելին -
Փոփոխություններ Յունիբանկի անհատական պահատեղերի վարձակալության սակագներում 01.04.2024թ.-ից14.03.2024 Տեսնել ավելին -
Վերանորոգման աշխատանքների պատճառով «Աջափնյակ» մասնաճյուղը սպասարկում չի իրականացնի մինչև 19.06.2024թ. ներառյալ03.01.2024 Տեսնել ավելին