Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը

21.03.2024

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Հաճախորդների վստահության և առաջարկի շահավետ պայմանների շնորհիվ  պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բավականին բարձր է եղել, ինչի արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է կարճ ժամանակահատվածում: Պարտատոմսերը ձեռք են բերվել ներդրողների լայն շրջանակի կողմից:
Թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11%  և 5% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ: Պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են չհարկվող եկամուտը և ապահովվածությունը: Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:  
Հաշվի առնելով, որ պարտատոմսերի պահանջարկն այս անգամ ևս էապես գերազանցեց առաջարկը, Յունիբանկը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել նոր՝ 24-րդ թողարկումը:
 
Ծրագրային ազդագիրը (գրանցված 30.08.2023թ. N 1/434Ա), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները և վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես այստեղ), իսկ էլեկտրոնային պատճենը կայքի «Պարտատոմսեր» բաժնում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություններ Յունիբանկի անհատական պահատեղերի վարձակալության սակագներում 01.04.2024թ.-ից
    Փոփոխություններ Յունիբանկի անհատական պահատեղերի վարձակալության սակագներում 01.04.2024թ.-ից
  • Վերանորոգման աշխատանքների պատճառով «Աջափնյակ» մասնաճյուղը սպասարկում չի իրականացնի մինչև 19.06.2024թ. ներառյալ
    Վերանորոգման աշխատանքների պատճառով «Աջափնյակ» մասնաճյուղը սպասարկում չի իրականացնի մինչև 19.06.2024թ. ներառյալ
  • Յունիբանկը կստեղծի UBPAY դրամական փոխանցումների հայաստանյան նոր համակարգ
    Յունիբանկը կստեղծի UBPAY դրամական փոխանցումների հայաստանյան նոր համակարգ
  • Visa-ն և Յունիբանկը  հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը
    Visa-ն և Յունիբանկը հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը
  • Յունիբանկն առաջարկում է օնլայն վարկեր մոբայլ հավելվածում
    Յունիբանկն առաջարկում է օնլայն վարկեր մոբայլ հավելվածում
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 30.01.2024թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 30.01.2024թ.-ից
Տեսնել բոլորը