Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

01.07.2024

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Յունիբանկը թողարկել է Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa Classic և Visa Gold քարտեր: Յունիբանկի բազմարժութային քարտերը հնարավորություն են տալիս գործարքներ կատարել դրամով, եվրոյով և ԱՄՆ դոլարով աշխարհի ցանկացած կետում՝ առանց փոխարկման: Քարտապանը Յունիբանկի մոբայլ հավելվածում կարող է հեշտությամբ փոխարկել միջոցները հաշիվների միջև և արտասահմանում կատարվող գնումների դիմաց վճարումները կատարել համապատասխան արժույթով: Դա հատկապես հարմար է այն հաճախորդներին, ովքեր հաճախ են գնումներ կատարում արտասահմանյան ինտերնետ-խանութներից, ճանապարհորդում կամ գործուղումների են մեկնում:
 
Յունիբանկի Visa քարտապանների համար հասանելի են նաև Apple Pay և Google Pay վճարումները, ինչպես նաև դրամական փոխանցումներն արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին՝  Visa Direct-ի միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կարելի կատարել աշխարհի ավելի քան 60 երկիր՝ UNIMobile հավելվածում:
 
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին: Յունիբանկն ու Visa-ն համատեղ արշավի ընթացքում խաղարկել են դրամական մրցանակներ, Օլիմպիական խաղերի հուշանվերներ, ինչպես նաև ուղևորություններ Փարիզ:
 
Քարտապանների հարմարավետության համար Յունիբանկում գործում է շուրջօրյա սպասարկման ծառայություն՝ +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber.

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վերաբացվել է Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը
    Վերաբացվել է Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը
  • 01.07.24թ.-ից «Մխչյան» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
    01.07.24թ.-ից «Մխչյան» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
  • Moody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
    Moody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
  • Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային
    Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային
  • Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
    Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
  • 23.06.24թ. ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
    23.06.24թ. ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
Տեսնել բոլորը