Յունիբանկը՝ որպես լիզինգի շուկայի ակտիվ մասնակից, անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին: Համագործակցությունը հնարավորություն կտա բարելավել լիզինգային գործարքի իրականացումը բոլոր կողմերի համար, ստանալ ոլորտային միասնական լուծումներ, որոնք կնպաստեն ճյուղային բարեփոխումներին և ոլորտի կատարելագործմանը: Բացի այդ, Յունիբանկը հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել ոլորտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։
«Հայաստանում լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, արագ տեմպերով զարգանում է. բիզնեսն ըստ արժանվույն գնահատել է սարքավորումների և տեխնիկայի վարձակալելու առավելությունները: Մատչելի լիզինգի շնորհիվ փոքր և միջին բիզնեսը հնարավորություն է ստանում բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը: Անդամակցությունը Լիզինգատուների Ասոցիացիան լայն հնարավորություններ է ստեղծում ոլորտում բարեփոխումներին մասնակից լինելու և հետագա զարգացմանը նպաստելու համար», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ Յունիբանկի անդամակցությունը մեծ նշանակություն ունի ոլորտի համար։ Յունիբանկի մասնաճյուղային ցանցը, լիզինգին հատուկ թիրախային խումբը և լիզինգի տրամադրման փորձը կարևոր դեր կխաղան Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար։
Լիզինգատուների Ասոցիացիան կարևոր դեր ունի լիզինգի ոլորտի զարգացման գործում՝ տրամադրելով համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ անդամները հնարավորություն ունեն քննարկել ոլորտային խնդիրները, փոխանակել լավագույն փորձը և առաջարկել բարելավումներ լիզինգի ոլորտում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Տեխնիկական աշխատանքներն ավարտված են23.06.2024 Տեսնել ավելին -
23.06.24թ. ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում21.06.2024 Տեսնել ավելին -
UBPAY-ը համագործակցություն է սկսել KWIKPAY արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգի հետ17.06.2024 Տեսնել ավելին -
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու19.06.2024 Տեսնել ավելին -
Սեյրան Սարգսյան. UBPAY հայաստանյան համակարգն առաջարկում է արագ, ապահով եւ մատչելի դրամական փոխանցումներ12.06.2024 Տեսնել ավելին -
Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ31.05.2024 Տեսնել ավելին