Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում

09.10.2024

Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում

Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում: Այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սպասարկման  գործընթացը և ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը:

Բիզնես հաճախորդները կարող են այցելել Յունիբանկի մասնագիտացված մասնաճյուղեր՝  հետևյալ հասցեներում.

  • Երևան, Բայրոնի 1, «Բայրոն» մասնաճյուղ
  • Երևան, Կիևյան 8, N63, «Կենտրոն» մասնաճյուղ
  • Երևան, Կոմիտասի պող. 27, 19 շենք, «Կոմիտաս» մասնաճյուղ
  • Երևան, Խորենացի 33, «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղ
  • Երևան, Սեբաստիա 141, «Մալաթիա» մասնաճյուղ

Յունիբանկի բիզնես հաճախորդներին հասանելի է ծառայությունների լայն փաթեթ, որը  ներառում է հաշիվների արագ բացում, դրամական փոխանցումներ, վարկավորում,  լիզինգ, բիզնես քարտի տրամադրում,  ավանդներ, բրոքերային ծառայություններ և այլն: Որակավորված մասնագետները ձեռնարկատերերին կօգնեն ընտրել առավել հարմար ֆինանսական լուծումներ՝ հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները:

Բիզնես հաճախորդները կարող են նաև կառավարել իրենց հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ և վճարումներ նաև UNIBusiness Mobile հավելվածի միջոցով, որը հատուկ մշակվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար
    Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար
  • Գրանցվեք Visa Airport Companion հավելվածում և օգտվեք ավելի քան 1 200 օդանավակայանների բիզնես սրահներից
    Գրանցվեք Visa Airport Companion հավելվածում և օգտվեք ավելի քան 1 200 օդանավակայանների բիզնես սրահներից
  • UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում
    UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում
  • UBPay համակարգը միացել է IAMTN միջազգային ասոցիացիային
    UBPay համակարգը միացել է IAMTN միջազգային ասոցիացիային
  • Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 16.09.2024թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 16.09.2024թ.-ից
  • «Գյումրի» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:30-ից մինչև 17:00
    «Գյումրի» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:30-ից մինչև 17:00
Տեսնել բոլորը