Դալմա Գարդեն Մոլում բացվեց Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ, արագ և ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից մինչև 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:
Մասնաճյուղը ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝ ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումների իրականացում բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն: Սպասարկման սրահում առկա է նաև վճարային տերմինալ՝ ինքնասպասարկման համար:
«Դալմա» մասնաճյուղի հասցեն է ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 (Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոն), 1-ին հարկ, 6-րդ տարածք:

unibank.am | +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություններ Յունիբանկի սակագներում 23.12.2024թ.-ից12.12.2024 Տեսնել ավելին -
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր19.11.2024 Տեսնել ավելին -
UBPay համակարգն ընդլայնել է դրամական փոխանցումների աշխարհագրությունը18.11.2024 Տեսնել ավելին -
«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն12.11.2024 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության05.11.2024 Տեսնել ավելին -
Ակցիայի երկարաձգում մինչև 31.01.2025. Visa Digital քարտերի սակագինը կկազմի 1 000 ՀՀ դրամ29.09.2024 Տեսնել ավելին