Յունիբանկի ղեկավարները մասնակցել են բարձր օղակի ղեկավարների համար նախատեսված ESG փոխակերպում հատուկ դասընթացին
«Յունիբանկ» ԲԲԸ-ում Agents for Impact GmbH խորհրդատվական ընկերության օժանդակությամբ ESG ստանդարտների ներդրման նախագծի շրջանակներում այս տարվա նոյեմբեր ամսին բանկի ղեկավարները մասնակցեցին վերջիններիս կողմից կազմակերպված ESG փոխակերպում ֆինանսական հատվածի մասնակիցների՝ բարձր օղակի ղեկավարների համար նախատեսված հատուկ դասընթացին (Exclusive Executive Training in Bali: ESG Transformation for Financial Sector Participants): Դասընթացի ընթացքում ներկայացվել են ESG սկզբունքների հիմունքները, քննարկվել են կորպորատիվ ռազմավարության երկարաժամկետ փոխակերպման հիմնախնդիրները: Դասընթացի թեմաները ներառել են կայուն զարգացումը, կլիմայական ռիսկերը և դրանց ազդեցությունը ընկերությունների վրա, ինչպես նաև Net Zero նպատակների և բազմազանության, հավասարության և ներառման (DEI) ինտեգրումը ESG ռազմավարություններում, ESG պլանների մշակումը: Դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել ականատես լինել ESG պրակտիկ կիրառությանը էկոլոգիապես մաքուր բրնձի տեռասների այցելության ժամանակ:
Կարևորելով միջազգային լավագույն փորձի ներդրումը և ինտեգրումը բանկի ընթացիկ գործունեությանը և ռազմավարական զարգացման ծրագրում, բանկի Խորհրդի նախաձեռնությամբ՝ ոլորտի փորձառու արտաքին խորհրդատվական ընկերությունների հետ համատեղ բանկում իրագործվում է ESG ստանդարտների ներդրման և կորպորատիվ կառավարման մշակույթի բարելավման նախագիծը:
Յունիբանկի ղեկավարությունը մշտապես իր պատասխանատու վերաբերմունքն է ցուցաբերել շրջակա միջավայրի նկատմամբ, իր նպաստն է ունենում մարդկանց համար բարենպաստ պայմանների ստեղծման և կյանքի որակի բարելավման հարցում:
Բանկն իր գործունեության ընթացքում ձևավորված փորձով և զարգացման բիզնես մոդելով զերծ է մնացել սոցիալական և շրջակա միջավայրի համար ռիսկեր պարունակող նախագծերի ֆինանսավորումից: Միաժամանակ բանկը հանդիսանում է մանրածախ վարկավորման շուկայի հիմնական մասնակից՝ նպաստելով ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման և կենցաղային պայմանների բարելավմանը: Յունիբանկը ձգտում է վարկային պորտֆելի առնվազն 80%-ը համապատասխանեցնել «կանաչ» ֆինանսավորման չափանիշներին, նպաստում է կանանց ձեռներեցության զարգացմանը, վարկավորում է վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության ոլորտի և արտադրության արդիականացման նախագծերը: Բանկը մշտապես բարելավում է արագ դրամական փոխանցումների իրականացման հնարավորությունները՝ հաճախորդների համար ապահովելով արտերկրում գտնվող հարազատների միջև արագ դրամական միջոցների ստացումը:
Նպատակ ունենալով նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը՝ Յունիբանկը վերջին տարիների ընթացքում գրեթե բոլոր ծառայողական մեքենաները փոխարինել է էլեկտրական շարժիչով մեքենաներով: Բանկի տվյալների մշակման կենտրոնն աշխատում է արևային էներգիայով: Թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ հաճախորդների կողմից մոբայլ հավելվածների լայն տարածման, ներքին հաղորդակցություններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի կիրառման շնորհիվ բանկում գրեթե կիսով չափ կրճատվել է թղթի սպառումը:
Յունիբանկն ակտիվորեն մասնակցում և հովանավորում է սպորտային տարբեր միջոցառումների և մրցաշարերի, խրախուսելով առողջ ապրելակերպը, իրագործում է բարեգործական և կրթական ծրագրեր, շատ դեպքերում առանց դրանց մասին բարձրաձայնելու:
Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվում է Fintech360 միջազգային համաժողովը, որի ժամանակ առանձին պանելային քննարկում նվիրված է լինում ESG-ին և կայուն զարգացմանը: Այս տարի Հայաստանում «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո առաջին անգամ կայացավ Robust Armenia կոնֆերանսը, որին իր աջակցությունը տրամադրեց նաև Յունիբանկը:
Բանկում կարևորում են մարդու իրավունքների և աշխատանքի հավասար պայմանների ու հնարավորությունների ընձեռումը՝ բացառելով գենդերային սահմանափակումները: Պատահական չէ, որ Յունիբանկում ղեկավար պաշտոնների 40%-ից ավելին զբաղեցնում են կանայք, վերջիններս ներգրավված են նաև բանկի Վարչության և Խորհրդի կազմում:
Բանկն իր աշխատակիցների համար ստեղծում է հարմարավետ միջավայր, պարբերաբար թարմացնելով Բանկի մասնաճյուղերի և գլխամասային գրասենյակի աշխատանքային պայմանները՝ նորարար լուծումներով և հարմարավետ կահավորվածությամբ: Բանկը ֆինանսավորում է աշխատակիցների՝ միջազգային և տեղական միջոցառումների, դասընթացների և համաժողովների մասնակցությունը, խրախուսում է միջազգային սերտիֆիկատներ և որակավորումներ ունեցող աշխատակիցներին: Այս տարի սերտիֆիկատներ, այդ թվում՝ միջազգային ստացել են բանկի ավելի քան 100 աշխատակից: Բանկի բոլոր աշխատողերի համար ներդրված է առողջության ապահովագրության համակարգ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55: