Յունիբանկը ամբողջությամբ տեղաբաշխեց 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկումը: Ցուցակման ավարտից հետո ստորադաս պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկեց ստորադաս պարտատոմսեր: 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%: Բանկի հանդեպ բարձր վստահության և պարտատոսմերի շահավետ պայմանների շնորհիվ՝ թողարկումը տեղաբաշխվեց սահմանված ժամկետից շուտ:
Ստորադաս պարտատոմսերի Ազդագիրը (գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 13.11.2024թ.) հրապարակված է կայքի «Պարտատոմսեր» բաժնում:
Ստորադաս պարտատոմսերի թողարկմամբ ներգրավված միջոցները երաշխավորված չեն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով, քանի որ մինչև նշված օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հատուցման դեպքի ի հայտ գալը, պարտատոմսերը Ազդագրում նկարագրված կարգով և չափով փոխարկվում են բանկի սովորական բաժնետոմսերի:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություններ «Prive Club» փաթեթի սպասարկման սակագներում 14.02.2025թ-ից03.02.2025 Տեսնել ավելին -
Հայտարարություն30.01.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի «Ճկուն» ավանդատեսակում 13.02.2025թ.-ից27.01.2025 Տեսնել ավելին -
26.01.25թ. ժամը 10:00-ից մինչև 16:00 UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը, «Զվարթնոց» և «Դալմա» մասնաճյուղերը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում24.01.2025 Տեսնել ավելին -
Նոր սակագին UNIMobile հավելվածում ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերից փոխանցումների համար21.01.2025 Տեսնել ավելին -
19.01.25թ. ժամը 10:00-ից մինչև 18:00 UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում17.01.2025 Տեսնել ավելին