Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր

25.07.2025

Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փամփթրեքի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար: Velosolutions UCI Pump Track-ը կազմակերպվում է Միջազգային հեծանվային միության (UCI) և Velosolutions ընկերության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել հեծանվային սպորտը Հայաստանում: Մրցաշարի գլխավոր հայաստանյան հովանավորն է Յունիբանկը:

UCI Pump Track-ը կանցկացվի այս տարվա օգոստոսի 9-ին Վանաձորի Բու լեռնահեծանվային պարկում՝ UCI որակավորված մրցավարների հսկողությամբ։ Հայաստանի հեծանվորդները Վանաձորում առաջին անգամ կմրցեն UCI Pump Track աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Յուրաքանչյուր անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա լիարժեք հովանավորվող ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը կանցկացվի Շվեյցարիայում։

Տարիներ շարունակ Յունիբանկը կարևորում է սպորտի և առողջ կենսակերպի խթանումը՝ մշտապես աջակցելով հայ մարզիկներին և սպորտային նախաձեռնություններին։

«Մենք ուրախ ենք, որ հեծանվասպորտի համար այս կարևոր միջազգային մրցաշարը կանցկացվի մեր երկրում և հնարավորություն կտա հայ հեծանվորդներին դուրս գալ միջազգային ասպարեզ։ Յունիբանկը մշտապես ձգտում ստեղծել նոր հնարավորություններ մարզիկների համար, խթանել սպորտի նկատմամբ հետաքրքրության աճը և ոգեշնչել երիտասարդ սերնդին վարել ակտիվ և առողջ կենսակերպ: Մենք սերտ համագործակցում ենք նաև Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի հետ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

«Մենք կարող ենք Հայաստանում կազմակերպել համաշխարհային մակարդակի իրադարձություն, որը կոգեշնչի հաջորդ սերնդին և ցույց կտա, որ հեծանվասպորտը ոչ միայն հոբբի է, այլև կենսակերպ և համայնք: Այս մրցաշարը եզակի հնարավորություն է ընձեռում Հայաստանի հեծանվորդներին՝ համաշխարհային ասպարեզում մրցելու համար: Սպասում ենք բոլորիդ օգոստոսի 9-ին՝ Բու լեռնահեծանվային պարկում», - նշեց UCI Pump Track-ի հայաստանյան կազմակերպիչ, մրցավար Էմմա Պետրոսյանը:

Փամփթրեքն այսօր համարվում է հեծանվային սպորտի ամենաարդի, դիտարժան և էքստրեմալ ձևաչափերից մեկը: Մրցաշարի յուրաքանչյուր անվանակարգի մրցումից հետո տեղի կունենա ընդմիջում, որի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան անցկացնել հաճելի ժամանց. վայելել Վանաձորի չքնաղ բնությունը, լսել որակյալ երաժշտություն, հեծանվավարել ընտանիքի անդամների հետ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն սակագներում 01.08.2025թ-ից
    Փոփոխություն սակագներում 01.08.2025թ-ից
  • Յունիբանկը 2024թ.-ի համար կվճարի 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ
    Յունիբանկը 2024թ.-ի համար կվճարի 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ
  • Հայտարարություն «Օպերա» մասնաճյուղի վերաբերյալ
    Հայտարարություն «Օպերա» մասնաճյուղի վերաբերյալ
  • Յունիբանկը դարձավ Ուրարտու ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
    Յունիբանկը դարձավ Ուրարտու ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
  • Փոփոխություն ավանդների պայմաններում 07.07.2025թ.-ից
    Փոփոխություն ավանդների պայմաններում 07.07.2025թ.-ից
  • Փոփոխություն անհատական պահատեղերի սակագներում 07.07.2025թ.-ից
    Փոփոխություն անհատական պահատեղերի սակագներում 07.07.2025թ.-ից
Տեսնել բոլորը