Յունիբանկն ընդլայնել է մոբայլ հավելվածի գործառույթները

18.11.2025

Յունիբանկն ընդլայնել է մոբայլ հավելվածի գործառույթները

Յունիբանկի մոբայլ  հավելվածում գործարկվել են նոր հնարավորություններ, որոնք հաճախորդների  սպասարկումը դարձնում են ավելի արագ և հարմարավետ։

Այսուհետ UNIMobile հավելվածում կարելի է կատարել նոր բացված քարտի ակտիվացում և PIN կոդի սահմանում, ինչպես նաև քարտի ապաբլոկավորում:

Նոր քարտն ակտիվացնելու համար «Քարտեր» բաժնում անհրաժեշտ է սեղմել տվյալ քարտի վրա, այնուհետև ընտրել «Ակտիվացնել քարտը» կոճակը և սահմանել PIN կոդը, որից հետո պետք է կատարել քարտի մնացորդի հարցում ցանկացած բանկոմատում։ 

Նախկինում հաճախորդի կողմից բլոկավորված քարտի ապաբլոկավորում կատարելու համար անհրաժեշտ է «Քարտեր» բաժնում սեղմել բլոկավորված քարտին, այնուհետև ընտրել «Ապաբլոկավորել քարտը» կոճակը:

«Քարտեր» բաժնի «Գործարքների պատմություն» ենթաբաժնում ավելացվել է «Չհաշվանցված գործարքներ» ենթաբաժինը, որտեղ կարելի է տեսնել դեռևս չհաշվեգրված կամ մերժված գործարքները: 

Այժմ Յունիբանկի հաշվեհամարների միջև փոխանցում կատարելիս հավելվածն ավտոմատ կերպով ցույց է տալիս ստացողի տվյալները՝ հնարավորություն տալով նախապես ստուգել տվյալների ճշտությունը։ 

Թվային ծառայությունների ընդլայնումը Յունիբանկի օնլայն սպասարկման զարգացման ռազմավարության  կարևոր մաս է։ Բանկը ձգտում է հնարավորություն տալ իր հաճախորդներին ֆինանսական ծառայություններից օգտվել արագ, ապահով և հարմարավետ՝ աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Մարտունի» մասնաճյուղը ժամանակավորապես կգործի նոր հասցեում
    «Մարտունի» մասնաճյուղը ժամանակավորապես կգործի նոր հասցեում
  • Փոփոխություն սակագներում 14.11.2025թ-ից
    Փոփոխություն սակագներում 14.11.2025թ-ից
  • Յունիբանկի Visa Digital քարտերը դարձել են անվճար
    Յունիբանկի Visa Digital քարտերը դարձել են անվճար
  • Փոփոխություն «Ճկուն» ավանդի պայմաններում 19.11.2025թ.-ից
    Փոփոխություն «Ճկուն» ավանդի պայմաններում 19.11.2025թ.-ից
  • Փոփոխություն սակագներում 03.11.2025թ-ից
    Փոփոխություն սակագներում 03.11.2025թ-ից
  • UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ
    UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ
Տեսնել բոլորը