Ամանորին ընդառաջ սպասվում է վառ մարզական իրադարձություն․ Երևան կժամանեն ֆուտզալի թիմեր՝ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին։
2025թ.-ի դեկտեմբերի 20-24-ը՝ Յունիբանկի աջակցությամբ, կանցկացվի «Unibank Cup» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ղրղըզստանի հավաքականները։ Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։ Հանդիպումները տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
«Unibank Cup»-ի անցկացումը` Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և առողջ ու ակտիվ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։ Բանկը հանդիսանում է ֆուտզալի Հայաստանի գործող փոխչեմպիոն՝ Unisport ակումբի գլխավոր հովանավորը։ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում Unisport-ն արդեն հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տոնում՝ ուրախացնելով իր երկրպագուներին:
Յունիբանկը նաև «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավորն է:
2026թ.-ին Յունիբանկը կշարունակի աջակցել մարզիկներին՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին, ինչպես նաև կնպաստի տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ, ձյուդո և ժայռամագլցում։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն սակագներում 15.12.2025թ-ից02.12.2025 Տեսնել ավելին -
Ստացի՛ր աշխատավարձդ Յունիբանկի քարտով և շահի՛ր 1 000 000 դրամ01.12.2025 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 23.11.2025թ.21.11.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկն ընդլայնել է մոբայլ հավելվածի գործառույթները18.11.2025 Տեսնել ավելին -
«Մարտունի» մասնաճյուղը ժամանակավորապես կգործի նոր հասցեում14.11.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն սակագներում 14.11.2025թ-ից31.10.2025 Տեսնել ավելին