Յունիբանկը սկսել է թողարկել նոր դիզայնով Arca քարտեր, որոնցով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտապանը կստանա 2% հետվճար (քեշբեք)։
Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ մեկ ամսվա համար՝ 60 000 ՀՀ դրամ: Հետվճարի մասով շահառուն հարկային պարտավորություն չի ստանձնում։
Գործարքներ, որոնց համար 2% հետվճար չի տրամադրվում.
- Կոմունալ և կապի ծառայություններ
- Պետական և համայնքային վճարումներ
- Ֆինանսական ծառայություններ, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների օգտին կատարված վճարումներ:
- Բարձր ռիսկային վաճառակետեր (բացառությամբ՝ դեղատների), այդ թվում՝
- -խաղատներ և խաղային ծառայություններ,
- -կրիպտո փոխանակում և կրիպտո դրամապանակներ,
- -ծանոթությունների հարթակներ,
- -մեծահասակների համար նախատեսված բովանդակություն,
- -ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ,
- -հեռախոսային մարքեթինգ,
- -թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք,
- -թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայություններ,
- -Arca նվեր և մեկանգամյա օգտագործման քարտերով կատարված վճարումներ,
- վերադարձներ և հետգանձումներ (եթե գնումը վերադարձվել է, նախկինում ստացված հետվճարը կհանվի հաջորդ ամսվա հաշվարկից):
Յունիբանկի Arca քարտերը կարելի է ձևակերպել՝ դիմելով բանկի ցանկացած մասնաճյուղ:
Քարտի մանրամասն պայմաններին ծանոթացեք «Arca Classic քարտեր» բաժնում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.`+374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Տեխնիկական աշխատանքներ22.02.2026 Տեսնել ավելին -
Ինտերնետ վճարումների վերաբերյալ ծանուցում17.02.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ17.02.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն սակագներում 17.02.2026թ.-ից16.02.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի (ABBC) A-մակարդակի անդամ10.02.2026 Տեսնել ավելին -
Լրացումներ ավանդների տեղեկատվական ամփոփագրերում և սակագներում 09.02.2026թ-ից09.02.2026 Տեսնել ավելին