Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ, ինչը բանկի համար կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և համաշխարհային գործարար համայնքի հետ ակտիվ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։
ABBC-ին անդամակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու միջազգային բիզնեսի զարգացմանը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները, նպաստելու բարենպաստ և թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը:
Հայ-բրիտանական գործարարության պալատի առաքելությունն է զարգացնել և ընդլայնել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և ներդրումային կապերը, այդ թվում՝ B2B հարաբերությունները, շուկա մուտք գործելու ռազմավարությունները, ներդրումային ծրագրերը, ներմուծման և արտահանման ընթացակարգերը:
«Մենք ուրախ ենք միանալ Հայ-բրիտանական գործարարության պալատին։ Այս անդամակցությունը Յունիբանկին հնարավորություն է տալիս ամրապնդել համագործակցությունը բրիտական ընկերությունների հետ և մասնակցել համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ նորարարություններին, ներդրումներին և տնտեսական աճին նպաստելու նպատակով», – ասաց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
«Ուրախ ենք ողջունել Յունիբանկին որպես A-մակարդակի անդամ։ Բանկի բարձր հեղինակությունն ու Հայաստանի ֆինանսական ոլորտում երկարամյա ներդրումը կարևոր փորձ և արժեք են բերում մեր համայնքին։ Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի գործարար երկխոսության ամրապնդմանը, տնտեսական աճին և Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը», – նշեց ABBC-ի գործադիր տնօրեն Լուսինե Աչոյանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.`+374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Լրացումներ ավանդների տեղեկատվական ամփոփագրերում և սակագներում 09.02.2026թ-ից09.02.2026 Տեսնել ավելին -
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի համար գործում է 50% զեղչ06.02.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 31.01.2026թ.30.01.2026 Տեսնել ավելին -
02.02.26թ.-ից «Իսակով» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը29.01.2026 Տեսնել ավելին -
Ծանուցում սոցիալական փաթեթների հաշիվների վերաբերյալ18.12.2025 Տեսնել ավելին -
Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար16.01.2026 Տեսնել ավելին