Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

29.05.2026

2026 թվականի մայիսի 30-ին կկայանա ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ հանդիպումը: Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանի գավաթակիր «Յունիսպորտ» և «Երևան» թիմերը։

Փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի առաջին խաղում «Յունիսպորտը» վստահ հաղթանակ տարավ՝ 6:2 հաշվով առավելության հասնելով «Երևանի» նկատմամբ։ «Յունիսպորտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը, իսկ մեկական գոլ խփեցին Մամիկոն Դերմենջյանը, Միհրան Դերմենջյանը, Պուտրուս Վասիլևը և Գոռ Սարգսյանը։ Պուտրուս Վասիլևը 94 գոլով գլխավորում է ռմբարկուների մրցաշարային աղյուսակը։ 

«Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է: Բանկը տարիներ շարունակ աջակցում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և հայ մարզիկներին՝ միջազգային ասպարեզում և հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ Օլիմպիական խաղերում, Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու և բարձր արդյունքներ գրանցելու ճանապարհին։
 

«Յունիսպորտի» հաջողությունները վկայում են սպորտի և բիզնեսի արդյունավետ համագործակցության մասին և մեկ անգամ ևս ընդգծում սպորտի զարգացմանն ուղղված աջակցության կարևորությունը։

Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչ հանդիպումը խոստանում է ֆուտզալի սիրահարներին պարգևել հետաքրքիր և լարված մրցակցություն: 

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Տեխնիկական աշխատանքներ 29.05.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 29.05.2026թ.
  • Յունիբանկն իր բաժնետերերի համար թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ
    Յունիբանկն իր բաժնետերերի համար թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ
  • Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
    Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
  • Ծանուցում «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի վերաբերյալ
    Ծանուցում «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի վերաբերյալ
  • Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
    Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
  • Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
    Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
Տեսնել բոլորը