Յունիբանկն իր բաժնետերերի համար թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ

27.05.2026

Յունիբանկը թողարկել է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսեր, որոնք նախատեսված են բացառապես բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերի համար։ Նոր թողարկման արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 13.25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայում առավել գրավիչ առաջարկներից մեկը՝ երկարաժամկետ և կայուն եկամուտ ակնկալող ներդրողների համար։

Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսերը՝ մասնակցելով Յունիբանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ բանկը հայտարարել էր 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։

Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է ընդլայնել իր բաժնետերերի հնարավորությունները և նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ առաջարկելով երկարաժամկետ ներդրումային ժամանակակից և արդյունավետ գործիքներ:

Տեղաբաշխման պայմանների համաձայն՝ ներդրողներն իրավունք ունեն ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ յուրաքանչյուր 2 600 հատ սովորական բաժնետոմսի դիմաց 300 պարտատոմս հարաբերակցությամբ։ 2 600-ից ավելի բաժնետոմսերի դեպքում ձեռք բերվող անժամկետ պարտատոմսերի առավելագույն քանակը համամասնորեն ավելանում է՝ յուրաքանչյուր լրացուցիչ 8 սովորական բաժնետոմսի դիմաց 1 անժամկետ պարտատոմս հարաբերակցությամբ։ Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն քանակը սահմանված է 100 հատ։

Արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13.25%, որից հետո այն կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։

Անցյալ տարի Յունիբանկն առաջինը Հայաստանում թողարկեց անժամկետ պարտատոմսեր՝ ընդհանուր առմամբ 6.5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով՝ հաջողությամբ տեղաբաշխելով դրանք նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։ Տեղաբաշխումն ուղեկցվեց շուկայական բարձր ակտիվությամբ և դարձավ Հայաստանի կապիտալի շուկայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ 1/427Ա որոշմամբ, իսկ Ծրագրային ազդագրի լրացումը՝ 2026թ. Մայիսի 22-ի Թիվ 1/228Ա որոշմամբ:

Ներդրողները Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես «Մասնաճյուղային ցանց» բաժնում), իսկ էլեկտրոնային պատճենը բանկի կայքի «Պարտատոմսեր» բաժնում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
  • Ծանուցում «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի վերաբերյալ
    Ծանուցում «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի վերաբերյալ
  • Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
    Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
  • Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
    Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
  • Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս
    Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս
  • Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում
    Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում
Տեսնել բոլորը