«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտ»-ը հաղթեց «Երևան»-ին։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։
Լինելով ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը կշարունակում է աջակցել «Յունիսպորտին» և նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղություն։ Բանկը նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ մարզիկների համար՝ բացահայտելու իրենց ներուժը և հասնելու նոր հաջողությունների։
Յունիբանկում վստահ են, որ սպորտի մեջ ներդրումները նպաստում են ոչ միայն մարզական ձեռքբերումներին, այլև առաջնորդության զարգացմանն ու ազգային հպարտության ամրապնդմանը։
Յունիբանկը շնորհավորում է «Յունիսպորտի» խաղացողներին, մարզիչներին և երկրպագուներին այս նշանակալի նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու փայլուն ելույթներ միջազգային մրցաշարերում։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55։
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Տեխնիկական աշխատանքներ 29.05.2026թ.28.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն իր բաժնետերերի համար թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ27.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները27.05.2026 Տեսնել ավելին -
Ծանուցում «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի վերաբերյալ22.05.2026 Տեսնել ավելին -
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով22.05.2026 Տեսնել ավելին -
Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր22.05.2026 Տեսնել ավելին