Մինչև 2026 թ. նոյեմբերի 27-ը ներառյալ Յունիբանկում կարելի է քարտ ձեռք բերել կես գնով։ Առաջարկը տարածվում է ֆիզիկական անձանց համար նախատեսված բոլոր քարտերի վրա՝ ներառյալ բազմարժութային Visa և Mastercard քարտերը, ինչպես նաև քեշբեքով ArCa քարտերը։ Քարտերի սպասարկման վճարը գանձվում է միայն երկրորդ տարվանից։
Բազմարժութային քարտերը հարմար են նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում կամ գնումներ կատարում արտասահմանյան կայքերից։ Յուրաքանչյուր քարտին կցված է երեք հաշիվ՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։ Այս արժույթներից որևէ մեկով գնում կատարելիս քարտապանը կարող է վճարել համապատասխան հաշվից՝ առանց արժույթի փոխարկման։
Հաճախ ճանապարհորդների համար Յունիբանկն առաջարկում է Mastercard World Travel պրեմիում քարտը։ LoungeKey ծրագրով քարտապանի և նրա հյուրերի համար նախատեսված է տարեկան մինչև վեց անվճար այցելություն օդանավակայանների բիզնես սրահներ։ Նրանք կարող են նաև տարեկան մինչև վեց անգամ անվճար օգտվել Fast Track ծառայությունից՝ անվտանգության ստուգումն առաջնահերթ կարգով անցնելու համար։ Քարտապանին հասանելի են նաև 1 ԳԲ անվճար բջջային ինտերնետ ռոումինգում և շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։ Քարտով օրական կարելի է կատարել մինչև 20 գործարք՝ ընդհանուր մինչև 8 մլն դրամի չափով։
Յունիբանկի Love Is… բազմարժութային քարտերը ներկայացված են դիզայնի չորս տարբերակով՝ սիրո մասին հայտնի նկարազարդումներով։ Քարտապանները կարող են շահել մեկշաբաթյա ռոմանտիկ ուղևորություն դեպի Փարիզ՝ երկու անձի համար։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել Love Is… քարտը և մինչև 2026 թ. դեկտեմբերի 1-ը դրանով կատարել առնվազն մեկ գնում։
Ծնողները կարող են Յունիբանկում պատվիրել Visa մանկական քարտ իրենց 6-ից 13 տարեկան երեխաների համար։ Քարտի տրամադրումն ու առաքումն անվճար են։ Սեփական քարտով երեխան սովորում է ինքնուրույն վճարել առօրյա գնումների համար և պլանավորել իր ծախսերը։ Ծնողները կարող են հետևել երեխայի ծախսերին, ծանուցում ստանալ յուրաքանչյուր գործարքի մասին և անհրաժեշտության դեպքում համալրել քարտի հաշիվը։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում09.11.2026 Տեսնել ավելին -
Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար04.11.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 25.10.2026թ.23.10.2026 Տեսնել ավելին -
Անշարժ գույքի ապահովագրության սակագինը կնվազի մինչև 0.2%16.10.2026 Տեսնել ավելին -
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ22.10.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն «Visa Business» քարտի պայմաններում 19.10.2026 թ.-ից16.06.2026 Տեսնել ավելին