ԱՀԸ-ի ծրագրով անշարժ գույքի կառուցապատում

Ազգային Հիփոթեքային Ընկերության վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում անշարժ գույքի կառուցապատման համար տրամադրվող վարկ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

35,000,000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

12,4%

ԺԱՄԿԵՏ

Մինչև 180 ամիս


Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը

Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 4 աշխատանքային օր

Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը

1 աշխատանքային օր

Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը

Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 1 աշխատանքային օր

Վարկավորման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Բնակարան /առանձնատուն/ կառուցելու նպատակով վարկ ստանալու համար

ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Վարկառուի կողմից ներկայացվող փաստաթղթեր.

1. Դիմում /սահմանված ձևով/,

2. Անձնագիր կամ նույնականացման քարտ,

3. Սոցիալական քարտ,

4. Ամուսնության վկայական /եթե վարկառուն ամուսնացած է/,

5. Երեխաների ծննդյան վկայականները /առկայության դեպքում/,

6. Տեղեկանք բնակության վայրից /3-րդ ձև ԲՇՏ-ից/,

Եթեվարկառունվարձուաշխատողէ,ապա .

7. Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը տվյալ կազմակերպությունում և ամսական եկամտի չափը

8. Տվյալներ նախկին զբաղվածության մասին` գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը /պահանջվում է միայն այն դեպքում, եթե վարկառուի աշխատանքային ստաժը ընթացիկ աշխատավայրում փոքր է 12 ամսից և դա նրա առաջին աշխատավայրը չէ/.

9. Տվյալներ այլ եկամուտների վերաբերյալ /առկայության դեպքում/,

10. Վարկառուի ամուսնացած լինելու դեպքում ամուսնու/կնոջ եկամուտների մասին տեղեկանք ոչ պարտադիր/,

ԵթեՎարկառունինքնազբաղվածէ,ապա .

11. Հարկ վճարողի հարկային համարը /ՀՎՀՀ/,

12. Գրանցման վկայական, կանոնադրություն /առկայության դեպքում/,

13. Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն,

14. Վերջին 1 տարվա ֆինանսական և հարկային հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից,

15. Վերջին 12 ամսվա եկամուտների և ծախսերի հաշվետվությունները /գրառումները /առկայության դեպքում/

16. Ինքնազբաղվածների եկամուտների գնահատման վերլուծություն համաձայն ՈՆՍ-ի Հավելված 1-ում ներկայացված ինքնազբաղվածների եկամուտները գնահատելու մեթոդաբանության կամ ԳՖՀ կողմից սահմանված համանման մեթոդաբանության /վերլուծությունը կատարվում է Վարկատուի կողմից և ներկայացվում այնպես, որ առանց որևէ դժվարության հասկանալի լինին 3-րդ անձի համար/,

Այն դեպքերում, երբ վարկառուն/համավարկառուն միևնույն ժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության հիմնադիրը /սեփականատերը/ և տնօրենը /գործադիր մարմնի ղեկավարը/, ապա վերջինիս եկամուտները պետք է գնահատվեն Հավելված 1-ում ներկայացված մեթոդաբանությամբ, հակառակ դեպքում, եթե նա ներկայացնում է աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք, ապա տեղեկանքում նշված գումարը պետք է հավաստվի ներքոթվարկված տարբերակներից որևէ մեկով.

• Կազմակերպության պաշտոնական` հարկային մարմինների կողմից հաստատված հաշվետվությունների վերլուծության միջոցով, կամ

• ՀՀ Սոցիալական ապահովության ծառայությունից համապատասխան տեղեկանքի միջոցով։

17. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Գույքի վեաբերյալ փաստաթղթեր.

18. Հողամասի սեփականության վկայական,

19. Կառուցապատման թույլտվությունը,

20. Կառուցման օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծը,

21. Կատարվելիք ծախսերի նախահաշիվ,

22. Կառուցապատման փուլերի նախագիծ /սահմանված ձևով/:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55


Վերադառնալ ցանկին