Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ «Ռևոլվեր»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

25 000 ԱՄՆ դոլար
10.000.000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 12%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 16%` ՀՀ դրամի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 60 ամիս


Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններում վարկերը վերաֆինանսավորելու համար

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային քաղաքականության

  • «Յունիբանկ» ԲԲԸ-ում սպասարկում է անշարժ գույքի գրավադրմամբ Բիզնես վարկ և ունի կնքած Գլխավոր վարկային պայմանագիր

  • վերջին ստացված վարկից կատարել է առնվազն 6 մայր գումարի մարում

  • վարկային հայտի դիտարկման ժամանակ հաճախորդի վարկային բեռը չի աճել ավելի քան 30% - ով նախորդ վարկի տրամադրման ժամանակ արձանագրված վարկային բեռի համեմատ:

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի տարեկան անվանական նվազագույն տոկոսադրույքը սկսած

16%

12%

Վարկի նվազագույն և առավելագույն գումարը*

1,000,000 – 10,000,000

2,000 – 25,000

Վարկի առավելագույն ժամկետը

  • շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով` մինչև 48 ամիս
  • հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով` մինչև 60 ամիս
  • շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով` մինչև 48 ամիս
  • հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով` մինչև 60 ամիս

Ուշադրություն` Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

հիմնադիրների, շահառուների երաշխավորություն

Ուշադրություն ` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին

Վարկի մարման կարգը

  • անուիտետային / մայր գումարի հավասարաչափ մարումներ
  • տոկոսագումարի վճարումը ամենամսյա

Միջնորդավճար

0.5%

Հայտի ուսումնասիրության վճար

10,000 ՀՀ դրամ

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Նշումներ

  • Համապարփակ վերլուծությամբ տրամադրված վարկերի դեպքում ՝ վերջին իրականացված վերլուծությունը պետք է իրականացված լինի ոչ ավել քան նախորդ 18 ամիսների ընթացքում
  • Միայն ԵԾՀ վերլուծությամբ կամ առանց վերլուծության վարկերի դեպքում «Ռևոլվեր » վարկի տրամադրումը իրականացվում է +1% ավել տոկոսադրույքով:

*Վարկավորման սահմանաչափեր

  • ՈՉ ավել քան գործող գրավով վարկերի պայմանագրային հանրագումարի 30% - ը
  • Մինչև 30 մլն ՀՀ դրամ (ներառյալ) կամ համարժեք արտարժույթով պայմանագրային գումարով անշարժ գույքի գրավով վարկ/վարկերի դեպքում «Ռևոլվեր» վարկատեսակով վարկավորման առավելագույն սահմանաչափը – 5մլն ՀՀ դրամ կամ 10,000 ԱՄՆ դոլար
  • «Ռևոլվեր» վարկատեսակով վարկավորման դեպքում վարկ/գրավ ցուցանիշը (ներառյալ տրամադրվող վարկը) չպետք է գերազանցի 70%-ը:


Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 14/10/2025 11:44