Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ԼՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ «Special»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

500 000 ԱՄՆ դոլար
250.000.000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 8.5%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 11%` ՀՀ դրամի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 60 ամիս


Բիզնես վարկ «Special»

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

  • դրական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն գումար

25 000 000

50 000

Վարկի առավելագույն գումար

250 000 000

500 000

Վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը մինչև 24 ամիս

11 %

8.5 %

Վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը մինչև 48 ամիս

11.5 %

8.8%

Վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը մինչև 60 ամիս

12 %

9 %

Վարկի առավելագույն ժամկետը

60 ամիս

Ապահովվածություն

Անշարժ գույք կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն:

Վարկ հարաբերած գրավի արժեք

  • Առավելագույնը 70% ` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:
  • Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի միջնորդավճար

1% /միանվագ/

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցով, այդ թվում մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Տույժերը

  • Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում, այդ դեպքում այլ ֆինանսական կառույցների կողմից վերաֆինանսավորման դեպքում կարող է կիրառվել վաղաժամկետ մարման տուգանք վարկի մնացորդի 2%-ի չափով:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Համաձայն բանկում գործող սակագների


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 27/03/2024 11:13