Love Is… բանկային քարտեր
Հիշու՞մ եք լեգենդար Love Is… մաստակը։ Յունիբանկը ներկայացնում է բանկային քարտեր՝ սիրված դիզայնով, որը կպարգևի ջերմ և հաճելի հիշողություններ:
Մեր Love Is… քարտերի 4 տարբերակից ընտրիր հենց քոնը:
- Մուլտարժույթային քարտեր ` AMD, USD և EUR մեկ քարտում
- Բարձր օրական սահմանաչափ` մինչև 2.5 մլն ՀՀ դրամ
- Անվճար բջջային հավելված
- Անվճար SMS ծանուցումներ
- Քարտապանների 24/7 աջակցություն
Ժամանակները փոխվում են, սերը հավերժ է
Love Is… քարտերը փոքր պատմություններ են ամենակարևորի` իրական սիրո և հոգատարության մասին։
Ի դեպ, դու գիտեի՞ր, որ բոլորիս հայտնի պատկերներում իրական մարդիկ են ՝ նորզելանդացի նկարիչ Քիմ Գրոուվը և նրա ամուսինը՝ իտալացի Ռոբերտո Կասալին։ Նրանց սիրո պատմությունն էլ հիմք դարձել խորհրդանշական այս նկարների ստեղծման համար։ Մի ժամանակ այս ներդիրները խնամքով պահում էինք, փոխանակում, հավաքում:
Այսօր այս պատմությունը շարունակվում է Յունիբանկի քարտերով։
...երբ դու դիմում ես Love Is…քարտի համար և հնարավորություն ստանում`
շահելու ռոմանտիկ ճանապարհորդություն Փարիզ երկու անձի համար:
- ձևակերպի՛ր Love Is… քարտ,
- կատարի՛ր առնվազն մեկ գործարք այդ քարտով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Love Is… քարտի համար կարելի է դիմել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ։
Քարտերի թողարկման և սպասարկման սակագներին ծանոթացեք "Visa Classic" բաժնում: