Դեբետային քարտեր
Քարտի սպասարկումը
Քարտի սպասարկումը
Քարտն իրավունք ունի օգտագործել բացառապես քարտապանը: Քարտապանը իրավունք չունի օգտագործման նպատակով քարտը և PIN կոդը փոխանցել այլ անձի: Քարտապանի կողմից քարտը և PIN կոդը որևէ այլ անձի փոխանցելու դեպքում, քարտով կատարված գործառնությունների (կանխիկ/անկանխիկ) գումարները անառարկելի կարգով դասվում են քարտապանի հաշվին: Քարտի միջոցով ապրանքների/ծառայությունների դիմաց վճարելիս կամ կանխիկ գումար ստանալիս, սպասարկման կետերը կատարում են հավաստագրման հարցում` քարտային հաշվի վրա տվյալ չափի գումարի առկայության վերաբերյալ:
Քարտի միջոցով գործարք իրականացնելուց հետո Բանկն իրավասու է հաշվից ելքագրել քարտապանի միջոցները` կատարված գործարքի գումարի չափով: Քարտով սպասարկվելու համար բանկի կողմից գանձվում են սակագներով նախատեսված միջնորդավճարներ: Այլ բանկերի սպասարկման կետերում սպասարկվելիս կարող է գանձվել լրացուցիչ միջնորդավճար, որի չափը սահմանվում է անմիջապես այն բանկի կողմից, որին պատկանում է տվյալ սպասարկման կետը:
Քարտի օգտագործումը քարտի արժույթից տարբերվող այլ արժույթով իրականացվում է քարտի արժույթի համար նախատեսված նույն պայմաններով և ժամկետներում: Սակայն, տվյալ արժույթի փոխարկումը քարտի արժույթով իրականացվում է համաձայն պայմանագրի պայմանների: Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Visa միջազգային վճարային համակարգի կողմից գործարքի վերաբերյալ բանկից ֆինանսական փոխհատուցում պահանջելու օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը:
Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի միջոցով կատարվող գործարքների դեպքում կիրառվում է Յունիբանկի կողմից սահմանված փոխարժեքը:
Դրամական միջոցների մուտքագրումը հաշվին կարող է իրականացվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով` պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: Բանկը պատասխանատվություն չի կրում ԱՍԿ-ի կողմից քարտապանին տրամադրվող ապրանքի կամ ծառայության համար: Եթե գնված ապրանքը վերադարձվում է ամբողջոթւյամբ կամ մասնակիորեն, ապա քարտապանը կարող է ԱՍԿ-ից դրամական միջոցների վերադարձ պահանջել միայն բանկում իր հաշիվը կրեդիտագրելու եղանակով: Այլ բանկերի կանխիկացման կետերում (բանկոմատներ, POS-տերմինալներ) կանխիկացման կամ արտարժույթի փոխարկման համար կարող են գանձվել հավելյալ միջնորդավճարներ, ինչի մասին, սակայն, պարտադիր պետք է նշված լինի կանխիկացման կետում: