ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց կողմից առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ
ա/ Փոխանցման տեսկաներն են.
- ներպետական փոխանցումներ, այդ թվում պետական և տեղական բյուջե կատարվող վճարումներ,
- հանրային ծառայությունների համար կատարվող (կոմունալ) վճարումների ընդունում:
բ/ Փոխանցման սակագները սահմանված են «Յունիբանկ» ԲԲԸ սակագներ և դրույքաչափեր փաստաթղթով և ներկայացված են այստեղ:
գ/ Փոխանցման իրականացման առավելագույն ժամկետն է երեք օրացույցային օրը:
դ/ Սխալների ուղղումը կատարվում է հաճախորդի դիմումի հիման վրա, որը նա ներկայացնում է համապատասխան շահառուին` նշելով ուղղման ենթակա դաշտը և վճարման անդորրագիրը:
Սխալների ուղղման ժամկետը կախված է շահառուից:
ե/ գործարքների ընթացքում այլ լրացուցիչ վճարներ չեն կարող ծագել` բացառությամբ բ/ կետով սահմանված սակագների: