«Յունիբանկ«-ը վերանայել եւ էապես բարելավել է ավտովարկավորման իր պայմանները: Ինչպես հայտնեց «Յունիբանկ»-ի ավտովարկավորման գծով տնօրեն Դավիթ Մակարտիչանը, նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի կանխավճարը նվազեցվել է մինչեւ 8 տոկոսի` նախկին 15 դիմաց: Երկարաձգվել է նաեւ վարկի տրամադրման առավելագույն ժամկետը` 6-ից դառնալով 7 տարի: Վարկերի տրամադրման տարեկան տոկոսադրույքը կազմում է 16 տոկոս, իսկ վարկի առավելագույն գումարը` մինչեւ 50 մլն դրամ: Դավիթ Մակարտիչանի խոսքերով, այս տարվա մարտի 31-ի դրությամբ «Յունիբանկ»-ի ավտովարկավորման ծավալները կազմել է մոտ 1,7 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գրեթե 3 անգամ: Այդպիսով, «Յունիբանկ»-ն ավտովարկավորման գծով առաջատար դիրք է զբաղեցրել ՀՀ բանկային համակարգում: «Բանկի ավտովարկավորման ծավալների հիմնական աճը պայմանավորված է վարկի տրամադրման բավականին մատչելի պայմաններով: Մեզ մոտ վարկավորման ժամանակ լրացուցիչ ծախսեր գրեթե չկան` հաճախորդից պահանջվում է միայն հաշվի սպասարկման միանվագ վճար»:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը նախատեսում է մինչեվ ...09.04.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է երկու նոր որ ...07.04.2008 Տեսնել ավելին
-
Աննախադեպ առաջարկ «Յունիբանկ»-ից` հիփոթե ...31.03.2008 Տեսնել ավելին
-
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահ ...27.03.2008 Տեսնել ավելին
-
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահ ...31.03.2008 Տեսնել ավելին
-
Ֆինանսները մոտենում են ձեր ապրելատեղին ...23.03.2008 Տեսնել ավելին