Վարկավորման նոր հնարավորություններ ...

21.04.2008 ործունեության վեց տարիների ընթացքում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտին աջակցությունը «Յունիբանկ»-ի համար դարձել է գերակա ուղղություններից մեկը: Այսօր բանկը, ունենալով մասնաճյուղային ամենալայն ցանցերից մեկը եւ ներկայացված լինելով հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, ակտիվ վարկավորում է իրականացնում ինչպես փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտում, այնպես էլ` խոշոր կորպորատիվ հաճախորդների շրջանում: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը, բանկում վերջերս ներդրվել է բիզնես-վարկավորման նոր ծրագիր, որի հիմքում դրված է տնտեսվարող սուբյեկտների նկատմաբ ճկուն մոտեցման սկզբունքը: Ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը դա դրական վարկային պատմություն ունեցող վարկառուներին մի շարք արտոնությունների տրամադրումն է, ինչպիսիք են վարկի տարեկան տոկոսադրույքի զեղչումը կամ, առկա վարկին զուգահեռ, վարկային գծի բացումը: Ընդ որում, նշված արտոնությունները բանկը նախատեսել է ինչպես իր պարտաճանաչ հաճախորդների, այնպես էլ հանրապետության այլ բանկերում սպասարկված եւ դրական պատմություն ձեւավորած վարկառուների նկատմամբ: «Վարկառուներին անհրաժեշտ ծառայությունների ամբողջական փաթեթ առաջարկելով, փորձում ենք օգտակար լինել մեր հաճախորդի բիզնեսի կայացմանը եւ հետագա զարգացմանը: Այդ առումով շատ կարեւոր է, որ հաճախորդը վստահ լինի իրեն սպասարկող բանկի «օգնությանը»` իր համար անհրաժեշտ պահին: Օրինակ, դրամական միջոցների ժամանակավոր ճեղքվածքը ծածկելու համար վարկային գծի առկայությունը բավականին հարմար է ձեռնարկատերին»,-նշում է Արա Ավագյանը: Բիզնես-վարկերը բանկը ներկայումս տրամադրում է ինչպես անհատ ձեռներեցներին, այնպես էլ` կազմակերպություններին: Ընդ որում, հաշվի առնելով նորաստեղծ բիզնեսի աջակցության կարեւորությունը, բանկը վարկառուի համար որպես փաստացի գործունեության իրականացման նվազագույն ժամկետ սահմանել է ընդամենը վեց ամիսը: ՓՄՁ-երի համար վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 16-22 տոկոս, մարման առավելագույն ժամկետը` հինգ տարի, իսկ առավելագույն գումարը` 150 մլն դրամ: Հետամուտ լինելով իր հաճախորդների պահանջմունքների բավարարմանը, «Յունիբանկ»-ը մշակել է նաեւ նոր գործիքներ: Օրինակ, իրավաբանական անձանց տրանսպորտային պարկի վերազինման նպատակով բանկը առաջարկում է բիզնես-վարկեր` նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար: «Այս վարկատեսակի պայմանները էապես առանձնանում են այլ բիզնես-վարկերի պայմաններից: Դրանք առավել մատչելի են եւ համապատասխանում են ֆիզիկական անձանց համար նախատեսված ավտովարկավորման շուկայական պայմաններին»,- վստահեցնում է Արա Ավագյանը: Նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար բիզնես-վարկերի նվազագույն կանխավճարը կազմում է 15 տոկոս, վարկի տարեկան տոկոսադրույքը` 16 տոկոս, իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը` հինգ տարի:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ