«Յունիսթրիմ»-ի շրջանառությունը Հայաստանում հասել է 500 մլն դոլարի

16.09.2008

2008թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ «Յունիսթրիմ» դրամական փոխանցումների  համակարգի շրջանառությունը հասել է 500 մլն դոլարի` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 36.7 տոկոսով: Այդպիսով «Յունիսթրիմ»-ը դրամական փոխանցումների հայաստանյան շուկայում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:
Ամենացածր սակագնից` սկսած 1.1 տոկոսից եւ լայն աշխարհագրությունից /ավելի քան 90 երկիր/ բացի, «Յունիսթրիմ»-ի առավելություններից է նաեւ հաճախորդի արագ եւ հարմարավետ սպասարկումը. համակարգով դրամական փոխանցում կատարելիս չի պահանջվում բանկային հաշվի բացում, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնում է սպասարկող մենեջերը: Սպասարկման որակը էլ ավելի բարելավելու նպատակով, այս տարվա հուլիսին «Յունիբանկ»-ը ներդրեց սպասարկման on-line համակարգը` գլխամասային գրասենյակը եւ երեւանյան մասնաճյուղերը միացնելով տվյալների միասնական բազայի: Այդպիսով, դեպի Երեւան փոխանցված գումարը հաճախորդը կարող է ստանալ բանկի մայրաքաղաքային   ցանկացած մասնաճյուղում: Ներկայումս աշխատանքներ են տարվում on-line համակարգում մարզային  մասնաճյուղերի ընդգրկման ուղղությամբ:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ն առաջատար եռյակում է ....
  • Ընթացիկ տարին «Յունիբանկ»-ը նախատեսում է ավարտել Unistream համակարգի 1 մլրդ դոլար շրջանառությամբ
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Յունի-Կուտակային»
  • «Յունիբանկ»-ը ներդրել է սպասարկման On-Line համակարգ
  • «Յունիբանկ»-ն առաջատար հնգյակում է
  • 300 խոշոր հարկատուների ցուցակում «Յունիբանկ»-ը զբաղեցրել է 128-րդ տեղը
Տեսնել բոլորը