«Յունիբանկ» ՓԲԸ-ն միանալով Telcell վճարային համակարգին, սկսել է
ընդունել վճարումներ: Համագործակցության շրջանակներում Telcell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացվել “Յունիբանկ”-ի մայրաքաղաքային եւ մարզային 30 մասնաճյուղերի հաշվիչ դրամարկղային հանգույցները: Այդ կերպ հաճախորդներին հնարավորություն է տրվում վճարումներ կատարել ավելի քան տաս տեսակի ծառայությունների դիմաց, ներառյալ` կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները:
«Լրացուցիչ ծառայության առկայությունը բանկին հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել ծառայությունների վճարման ավելի արագ եւ հարմար տարբերակ: Վճարումներն իրականացվում են on-line ռեժիմում, ինչն ապահովում է փոխանցման արագությունը: Վճարումն իրականացնելիս հաճախորդը լրացուցիչ տեղեկացվում է SMS հաղորդագրության միջոցով»,- ասել է «Յունիբանկի» Տեղեկատվական համակարգերի կառավարման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան աճի լուրջ տեմպեր է ցուցադրում: Դրան զուգահեռ առաջանում է վճարումների ընդունման արագ եւ հարմարավետ միջոցների պահանջարկը` ի օգուտ տարբեր ծառայությունների պրովայդերների: Telcell վճարային համակարգը հետագայում եւս կատարելագործելու է իր հնարավորությունները` հայաստանյան վճարային շուկայի պահանջները բավարարելու նպատակով» - ասել է Telcell-ի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիսթրիմ»-ի շրջանառությունը Հայաստանում հասել է 500 մլն դոլարի16.09.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջատար եռյակում է ....03.09.2008 Տեսնել ավելին
-
Ընթացիկ տարին «Յունիբանկ»-ը նախատեսում է ավարտել Unistream համակարգի 1 մլրդ դոլար շրջանառությամբ01.09.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Յունի-Կուտակային»31.07.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներդրել է սպասարկման On-Line համակարգ30.07.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջատար հնգյակում է28.07.2008 Տեսնել ավելին