Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր բազմարժութային ավանդ «ՈՒնիվերսալ»

27.10.2008

Հոկտեմբերի 28-ին «Յունիբանկ»-ը գործարկել է նոր ժամկետային բազմարժութային ավանդ «Ունիվերսալ»` առանց գումարի սահմանափակման եւ մինչեւ 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ավանդատուներին տրամադրվում է ավանդի գումարի մասնակի կամ ամբողջությամբ փոխարկման հնարավորություն իրենց կողմից  նախընտրած արժույթով ` բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
Ավանդն ընդունվում է չորս արժույթներով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլով եւ եվրոյով: Ավանդի տեղաբաշխման ժամկետները կազմում են 91 օրից մինչև 1095 օր: Տոկոսների վճարման կարգը ըստ ավանդատուների ցանկության` ամենամսյա կամ ժամկետի վերջում: Ավանդի համալրումը` առանց գումարի և հաճախականության սահմանափակման, բացառությամբ` ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրը:
Ավանդատուներին տրվում է նաեւ օվերդրաֆթի հնարավորություն` ավանդի գումարի 90%-ի չափով` հայտի ներկայացման օրը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիստրիմ» համակարգի շրջանառության ծավալը 35,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը
  • 300 խոշոր հարկատուների ցուցակում «Յունիբանկ»-ը զբաղեցրել է 122-րդ տեղը
  • Ավանդներին վտանգ չի սպառնում:
  • «Յունիբանկ»-ն արձանագրել է վարկային պորտֆելի 70% աճ
  • 2300 ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` յուրաքանչյուր ամուսնական զույգին
  • Աբրահամ-Մարկես մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանում մենամարտի հեռարձակման գլխավոր հովանավոր` «Յունիբանկ» ՓԲԸ
Տեսնել բոլորը