«Յունիբանկ»-ը նախատեսում է ավելացնել կանոնադրական կապիտալը

03.12.2008

«Յունիբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերը որոշում են կայացրել ավելացնել կանոնադրական կապիտալը 3 մլրդ դրամով: Բանկին լրացուցիչ կտրամադրվի նաեւ 6 մլրդ դրամի ստորադաս պարտավորություն: Կանոնադրական կապիտալի ավելացման եւ փոխառության տրամադրման գործընթացը բանկի Խորհուրդը նախատեսում է ավարտել հաջորդ տարվա սկզբին:
Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 5,6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` մոտ 9,5 մլրդ դրամ: Բանկի ակտիվներն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 67,7 մլրդ դրամ: Այդպիսով «Յունիբանկը» գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներով կայուն դիրք է զբաղեցնում ՀՀ առաջատար բանկերի հնգյակում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Moody’s բարձրացրել է «Յունիբանկ»-ի ռազմավարական գործընկերոջ` «Յունիաստրում Բանկի» ռեյտինգը
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է «Յունի-Չեմպիոն» նոր ավանդը:
  • «Յունիբանկ»-ը բարձրացրել է «Մուլտի-արժութային» եւ «Յունի-կուտակային» ավանդների տոկոսադրույքները:
  • Նոյեմբերի 22-ը` բանկային աշխատողի օր
  • Գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներով «Յունիբանկ»-ն առաջին հնգյակում է:
  • Հայաստանում բացվել է «Յունիռեսո» ապահովագրական նոր ընկերություն:
Տեսնել բոլորը