«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդատեսակ`«Ամանորյա»

14.12.2008

Դեկտեմբերի 1-ից «Յունիբանկ»-ն ընդունում է ժամկետային նոր ավանդ` «Ամանորյա»: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 12% տարեկան: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ըստ ավանդատուի ցանկության. տոկոսագումարի հաշվեգրում ավանդի հիմնական գումարին` հաջորդող կուտակմամբ, կամ հաշվեգրում ավանդատուի ցպահանջ հաշվին: Ավանդատուներին տրվում է նաեւ արժույթի փոփոխության հնարավորություն բանկի կողմից սահմանված փոխարժեքով` առանց ավանդային պայմանագրի խզման: Այս դեպքում ավանդի տոկոսադրույքը փոխվում է տվյալ արժույթի համար սահմանված տոկոսադրույքի:  Բանկը թույլատրում է նաեւ ավանդի համալրում առանց գումարի և ժամկետի սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի ավարտին նախորդող ամիսը: Տրամադրվում է նաեւ օվերդրավթի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդը կընդունվի մինչեւ 2009թ.-ի հունվարի 31-ը:
«Ամանորյա» ավանդի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը  տեղադրված է «Ավանդներ» բաժնում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Բանկային ավանդներն առավել հուսալի են. բանկը կպահպանի, պետությունը՝ կպաշտպանի»
  • Որոշվել են “Յունիստրիմը նվիրում է նվերներ ” ակցիայի հաղթող մասնակիցները
  • «Յունիբանկ»-ը նախատեսում է ավելացնել կանոնադրական կապիտալը
  • Moody’s բարձրացրել է «Յունիբանկ»-ի ռազմավարական գործընկերոջ` «Յունիաստրում Բանկի» ռեյտինգը
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է «Յունի-Չեմպիոն» նոր ավանդը:
  • «Յունիբանկ»-ը բարձրացրել է «Մուլտի-արժութային» եւ «Յունի-կուտակային» ավանդների տոկոսադրույքները:
Տեսնել բոլորը