«Յունիբանկ»-ը գործարկել է ինտերնետային կայքի WAP տարբերակը, դրանով իսկ բանկի վերաբերյալ տեղեկատվությունը մատչելի դարձնելով բջջային հեռախոսների միջոցով դիտման համար: Կայքի այցելուները կարող են ծանոթանալ բանկի նորություններին, ծառայություններին, արժութային փոխարժեքներին` գտնվելով ցանկացած վայրում, որտեղ առկա է բջջային կապը: Կայքի WAP տարբերակը պարունակում է նաեւ «Յունիբանկ»-ի «թեժ գիծ» հեռախոսակապի կենտրոնի համարը /85-80/, այնպես որ, բանկի հետ կապ հաստատելու համար ընդամենը անհրաժեշտ է սեղմել «զանգահարել» կոճակը: «Յունիբանկ»-ի կայքի WAP տարբերակի հասցեն է wap.unibank.am:
Տեղեկանք
WAP-ը կամ Wireless Application Protocol-ը Ինտերնետից դեպի բջջային հեռախոս տեղեկատվության փոխանցման հատուկ եղանակի նկարագրության տեխնիկական ստանդարտ է: Այսինքն wap -ը հանդիսանում է web կայքի մատչելի տարբերակը եւ ստեղծված է հատուկ բջջային հեռախոսի միջոցով դիտման համար:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
2008թ.-ին "Յունիբանկ"-ի շահույթը աճել է շուրջ հինգ անգամ:18.01.2009 Տեսնել ավելին
-
2008թ-ին Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը կազմել է 802 մլն ԱՄՆ դոլար:13.01.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ:07.01.2009 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք29.12.2008 Տեսնել ավելին
-
Շնորհավոր նոր տարի եվ սուրբ ծնունդ29.12.2008 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերի 27-ը` աշխատանքային օր:25.12.2008 Տեսնել ավելին