Առաջինը` «Զվարթնոց» օդանավակայանում
Հաշվի առնելով գործունեության ծավալների եւ հաճախորդների թվաքանակի աճը, «Յունիբանկ»-ը մինչեւ տարեվերջ կբացի տաս նոր մասնաճյուղ: Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը, նոր մասնաճյուղերի տեղաբաշխման ընտրությունը կատարվել է ելնելով տվյալ բնակավայրում բանկային այս կամ այն ծառայության նկատմամբ առկա պահանջարկից: Այսպես, մոտ օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կբացվի բանկի նոր մասնաճյուղ` կահավորված կորպորատիվ ոճով: Նորաբաց մասնաճյուղը կաշխատի 24-ժամյա ռեժիմով, առանց հանգստյան օրերի:
«Օդանավակայանում մասնաճյուղ բացելու գաղափարի հիմնական նպատակը արտերկրից Հայաստան ժամանողների սպասարկման հարմարավետության ապահովումն է: Այս մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը, այսինքն անձը իրեն անհրաժեշտ գումարը մեկնելուց առաջ կարող է փոխանցել այս համակարգով եւ ժամանելուն պես այն ստանալ, անկախ նրանից աշխատանքային թե հանգստյան օր է եւ ժամը քանիսն է: Մյուս կարեւոր գործոնը, դա արժույթի փոխանակման կետի առկայությունն է, որում փոխարժեքները սահմանվելու են «Յունիբանկ»-ի երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան»,-ասում է Վարդան Աթայանը:
Բացի «Զվարթնոց» մասնաճյուղից, նոր մասնաճյուղեր, մասնավորապես, կբացվեն նաեւ Երեւանի Զեյթուն, Դավիթաշեն, Աջափնյակ, Էրեբունի եւ Ավան թաղամասերում, ինչպես նաեւ Արարատ եւ Տաշիր քաղաքներում
Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 30 մասնաճյուղեր, որոնցից երկուսը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է նաեւ բանկի ներկայացուցչությունը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիստրիմ»-ի շրջանառությունը կրկին աճում է09.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի31.05.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջատար է պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժնով26.05.2009 Տեսնել ավելին
-
Մայիսի 15-ին կկայանա «Յունիբանկ»-ի բաժնետերերի տարեկան ժողովը14.05.2009 Տեսնել ավելին
-
Նոր ծառայություն «Յունիբանկ»-ից12.05.2009 Տեսնել ավելին
-
Վ.Աթայան. «Ակնհայտ ռիսկեր, որոնք բանկերը ներկայիս դրությամբ չկարողանան վերահսկել, ՀՀ բանկային համակարգում ես չեմ տեսնում»10.05.2009 Տեսնել ավելին