«Ստեփանակերտ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, կորպորատիվ ոճով կառուցված տարածք:
«Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցի կառուցման քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն սպասարկման կետերի ստեղծում Հայասատանի և ԼՂՀ խոշոր քաղաքներում, այլեւ գործող մասնաճյուղերի արդիականացում, սպասարկման միասնական ստանդարտների և կորպորատիվ ոճի ներդրում: Ծրագրի շրջանակներում ձևափոխվում է մասնաճյուղերի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ աշխատանքի կազմակերպման գործընթացը: Ձեւափոխումների հիմնական նպատակը սպասարկման սրահների բաժանումն է ըստ գործառույթների: «Յունիբանկ»-ում վստահ են, որ սուր մրցակցության պայմաններում միայն ծառայությունների ցանկ առաջարկելը բավարար չէ: Այսօր բանկի ընտրության հարցում հաճախորդները հաշվի են առնում նաև սպասարկման մակարդակը և տարածքի տեկակայման հարմարավետությունը:
Վերջերս նոր, ժամանակակից կորպորատիվ ոճի տարածք տեղափոխվեց նաեւ բանկի ղարաբաղյան մասնաճյուղերից մեկը` «Ստեփանակերտ»-ը: Նշենք, որ արդիականացման աշխատանքներն անց են կացվում առանց մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի խախտման և հաճախորդներին անհարմարություններ պատճառելու:
Այսօր «Յունիբանկ»-ն ունի 30 մասնաճյուղ: Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է 10 նոր մասնաճյուղերի շահագործում, որոնցից մեկը` «Զվարթնոց» մասնաճյուղը` մոտ օրերս:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ» ՓԲԸ ներկայացնում է հայտնի հայ երգիչ Արտաշես Ասատրյանի նոր տեսահոլովակը` նվիրված բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:18.06.2009 Տեսնել ավելին
-
Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը կբացի տաս նոր մասնաճյուղ11.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ»-ի շրջանառությունը կրկին աճում է09.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի31.05.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջատար է պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժնով26.05.2009 Տեսնել ավելին
-
Մայիսի 15-ին կկայանա «Յունիբանկ»-ի բաժնետերերի տարեկան ժողովը14.05.2009 Տեսնել ավելին