«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Profy` նախատեսված աշխատավարձային ծրագրերի համար

02.09.2009 «Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Profy, որը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի համար: U-Profy քարտից կարող են օգտվել նաեւ անհատները, եթե իրենց աշխատավարձը ստանում են «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտով: Քարտի հիմնական առավելությունը մինչեւ աշխատավարձի եռապատիկը, բայց ոչ ավելի քան 1 100 000 դրամը, վարկային գումար ստանալու հնարավորությունն է: Քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասցված է նվազագույնի` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ, տեղականք աշխատանքի վայրից աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ: Վարկի ժամկետը կազմում է մինչեւ 36 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20-24%:
Կազմակերպության ղեկավարներին եւ հիմնադիրներին բանկն առաջարկում է օգտվել U-Boss քարտից: Այս վարկային քարտը նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ` իրավաբանական անձանց համար: Վարկի գումարը կազմում է մինչեւ 10 000 դոլար կամ եվրո, տարեկան տոկոսադրույքը` 20%, ժամկետը` մինչեւ 36 ամիս: Տրամադրվում է Visa Businnes կամ Visa Gold քարտ: «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերով վարկավորման գործիքների վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվությունը տեղադրված է «Յունիբանկ»-ի կայքի / www.unibank.am / «Պլաստիկ քարտեր» բաժնում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ