Moody’s հաստատել է «Յունիաստրում բանկ»-ի միջազգային եւ ազգային վարկանիշները

24.12.2009

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը  հաստատել է  «Յունիբանկ»-ի ռազմավարական գործընկերոջ` ռուսաստանյան «Յունիաստրում բանկ»-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը Ba2 (կանխատեսումը` կայուն) մակարդակի վրա, իսկ երկարաժամկետ վարկային վարկանիշը ըստ Moody’s Interfax Rating Agency գործակալության ազգային սանդղակի Aa2 մակարդակի վրա: «Յունիաստրում բանկ»-ի ֆինանսական կայունության և արտարժույթով և ազգային դրամով արտահայտված կարճաժամկետ ավանդների վարկանիշները մնացել են, համապատասխանաբար, E+ և NP մակարդակներում:
Ըստ Moody’s գործակալության գնահատականի,  «Յունիաստրում բանկի» -ի միջազգային վարկանիշը արտացոլում է բանկի կայուն ֆինանսական վիճակը, հաճախորդների զգալի թվաքանակը, զարգացման դինամիկան, ինչպես նաեւ Կիպրոսի Բանկի հետ համատեղ վարվող ռազմավարությունը, որը ուղղված է գործունեության ծավալների ընդլայնմանը: 2010թ.-ին «Յունիաստրում բանկ»-ը նախատեսում է նվազագույնը 40%-ով ընդլայնել  գործունեության ծավալները:
«Յունիաստրում բանկ»-ի ապրանքանիշը 15 տարիների ընթացքում ամուր դիրքեր է զբաղեցրել ազգային բանկային շուկայում` ընդգրկվելով  Ռուսաստանի ամենահայտնի եւ ճանաչված քսան ապրանքանիշների ցանկում:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ի օժանդակությամբ կթողարկվեն Գարի Քյոսայանի ձայնասկավառակները
  • 2010թ.-ին «Յունիբանկ»-ը կբացի 9 նոր մասնաճյուղ
  • «Յունիբանկ»-ի «Դավիթ Անհաղթ» եւ «Տիգրան Մեծ» մասնաճյուղերը կփոխեն իրենց հասցեները
  • Դեկտեմբերի 8-ից «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը
  • Հիփոթեք նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար` ընդամենը 14% տոկոսադրույքով
  • Ուշադրություն` նոր ակցիաներ «Յունիբանկ»-ից
Տեսնել բոլորը