Հիփոթեք նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար` ընդամենը 14% տոկոսադրույքով

03.12.2009

«Յունիբանկ»-ը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում բարելավված պայմաններով վարկեր կտրամադրվեն  Երեւանի նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման  համար: Վարկերի  համար նվազագույն կանխավճարը սահմանվել է 30%, տարեկան տոկոսադրույքը` 14%, ժամկետը` 15 տարի, վարկի առավելագույն գումարը` 200 հազար դոլար:
Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով:  
Վարկի վաղաժամկետ մարման համար  տույժեր նախատեսված չեն:
Այս տարվա երրորդ եռամսյակի վերջում Յունիբանկ-ի հիփոթեքային վարկավորման պորտֆելը գերազանցել է  12,7 մլրդ ՀՀ դրամը: Այդ ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ուշադրություն` նոր ակցիաներ «Յունիբանկ»-ից
  • Գրանցվել է «Յունիբանկ»-ի «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը
  • Արտարժույթի փոխանակում արտոնություններով
  • Ինտերնետ բանկինգ` «Յունիբանկ»-ից
  • «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը կրկնապատկվել է
  • Տարվա ընթացքում «Յունիբանկ»-ը սպասարկում է միլիոնից ավելի քաղաքացիների
Տեսնել բոլորը