Նոր տարվա նախաշեմին «Յունիբանկ»-ը «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդներին հանձնեց հուշանվերներ: Բանկից նվերներ ստացան այն բոլոր հաճախորդները, որոնք տարվա ընթացքում ոչ պակաս քան 20 անգամ «Յունիստրիմ» համակարգի միջոցով ստացել կամ ուղարկել են դրամական փոխանցումներ: «Յունիբանկ»-ում ներդրման հենց առաջին տարվանից «Յունիստրիմ» համակարգը բնակչության կողմից մեծ պահանջարկ վայելեց: Ներկայումս համակարգին բաժին է ընկնում դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի կեսից ավելին: «Յունիստրիմ»-ի առավելությունները ավելի քան ակնհայտ են`
* ցածր միջնորդավճար` 1%-ից սկսած, ընդ որում փոխանցում ստացողը ոչ մի ծախս չի կատարում,
* ձեւակերպման պարզություն` ո’չ դրամական փոխանցում կատարողի եւ ո’չ էլ ստացողի համար բանկային հաշվի բացում չի պահանջվում,
* փոխանցման արագություն` դրամական փոխանցումը կատարելուց 10-15 րոպե հետո այն հասանելի է փոխանցումը ստացող կողմի համար:
«Յունիստրիմ» համակարգի միջոցով կարելի է կատարել նաեւ վարկի մարումներ եւ վճարումներ ներկրվող ապրանքների ու կոմունալ ծառայությունների դիմաց: Համակարգի հաճախորդները կարող են դրամական փոխանցումների միջոցով համալրել կուտակային ավանդը կամ բանկային այլ հաշիվները ցանկացած արժույթով, այդ թվում` ARCA UNISTREAM քարտի հաշիվը: «Յունիբանկ»-ը «Յունիստրիմ» համակարգից օգտվող հաճախորդներին հնարավորություն է տալիս նաեւ արտոնյալ պայմաններով ձեւակերպել U-Stream օվերդրաֆտներ:
«Յունիստրիմ» համակարգի ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է բանկի կայքում` www.unibank.am: Տեղեկատվություն կարելի է նաեւ ստանալ զանգահարելով «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ուշադրություն` «Յունիբանկ»-ը հաճախորդներին կսպասարկի նաեւ տոնական օրերին:29.12.2009 Տեսնել ավելին
-
Moody’s հաստատել է «Յունիաստրում բանկ»-ի միջազգային եւ ազգային վարկանիշները24.12.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի օժանդակությամբ կթողարկվեն Գարի Քյոսայանի ձայնասկավառակները22.12.2009 Տեսնել ավելին
-
2010թ.-ին «Յունիբանկ»-ը կբացի 9 նոր մասնաճյուղ21.12.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի «Դավիթ Անհաղթ» եւ «Տիգրան Մեծ» մասնաճյուղերը կփոխեն իրենց հասցեները16.12.2009 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերի 8-ից «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը06.12.2009 Տեսնել ավելին