Նոր ավանդներ «Յունիբանկ»-ից
31.01.2010 Ավանդներն առանձնանում են կապիտալիզացիայի հնարավորությամբ եւ բազմարժութային ռեժիմով«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդատեսակներ` «Կապիտալ +» եւ «Բազմարժութային»: «Կապիտալ +» ավանդը ներդրած հաճախորդներին ընձեռվում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Այս ավանդն ընդունվում է 31-365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Ավանդի տարեկան առավելագույն տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 8,5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7,5%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 6,5%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 հազար դրամ, 100 դոլար/եվրո կամ 3 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով: Բոլոր ավանդատուներին տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ:
«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն:
«Բազմարժութային» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 9%, ԱՄՆ դոլարի դեպքում` 8%, իսկ եվրոյի եւ ռուսական ռուբլու դեպքում` 7%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 300 դոլար, 200 եվրո կամ 10 հազար ռուբլի: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 90%-ի չափով:
«Յունիբանկ»-ի ավանդների ծավալը 2009թ.-ին գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: Այդ ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում «Յունիբանկ»-ը կրկին գրավել է առաջատարի դիրքը:
Նոր ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավանդներ» բաժին:
Ծանոթացեք նաեվ
-
Հայտարարություն 24.01.2010
-
«Յունիստրիմ»-ը պահպանում է առաջատարի դիրքը 17.01.2010
-
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ 29.12.2009