Չնայած ճգնաժամային տարվան հատուկ դժվարություններին եւ շուկայի բացասական միտումներին, 2009թ.-ը «Յունիբանկ»-ի համար առավել քան հաջող տարի էր: Բանկն էապես մեծացրեց վարկային պորտֆելը և ավելացրեց հաճախորդների թվաքանակը: Տարվա արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 58%-ով և դեկտեմբերի վերջին կազմել 108,6 մլրդ դրամ: Բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11,6 մլրդ դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` 22,8%: Բանկի վարկային ներդրումների աճը կազմել է գրեթե 43%, ծավալը` 66,7 մլրդ դրամ:
«Յունիբանկ»-ի պարտավորություններն 2009թ.-ին աճել են 63,6%-ով և կազմել 97 մլրդ դրամ: Բանկի ավանդների ծավալը գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկն էապես ավելացրել է իրավաբանական անձանց ավանդների ծավալը` 341%-ով, հասցնելով այն 37,3 մլրդ դրամի:
Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: «Յունիբանկ»-ի շահույթը 2009թ.-ին կազմել է 153 մլն դրամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիստրիմ»-ը պահպանում է առաջատարի դիրքը17.01.2010 Տեսնել ավելին
-
Վ.Աթայան. «Վատագույն օրերն անցյալում են, բանկային համակարգի նկատմամբ վստահությունը` վերականգնված»11.01.2010 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ29.12.2009 Տեսնել ավելին
-
40 հազար ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` նորաստեղծ ընտանիքներին29.12.2009 Տեսնել ավելին
-
Նոր տարվա նախաշեմին նվերների հանձնումը «Յունիբանկ»-ի համար դառնում է ավանդական29.12.2009 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` «Յունիբանկ»-ը հաճախորդներին կսպասարկի նաեւ տոնական օրերին:29.12.2009 Տեսնել ավելին