Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ն առաջին եռյակում է

18.08.2010

ԱրմԻնֆո գործակալության ռեյթինգային ծառայության կողմից կազմված ՀՀ առեւտրային բանկերի ռենկինգի համաձայն 2010թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Յունիբանկ»-ը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով ընդգրկվել է բանկերի առաջին եռյակում: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը բանկում կազմել է 26.8 մլրդ դրամ կամ բանկի ընդհանուր վարկային ներդրումների 37,3 տոկոսը: 30.06.10թ.-ի դրությամբ բանկի սպառողական վարկավորման ծավալը կազմել է  22.7 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը:
    
Սպառողական վարկավորման ծավալների աճը համահունչ է բանկի ռազմավարությանը` զարգացնել մանրածախ բիզնեսը: Ֆիզիկական անձանց հետ աշխատանքում բանկը նախընտրում է «բանկային սպասարկում տան մոտ» սկզբունքը` ակտիվորեն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը եւ անհատական մոտեցմամբ մշակելով նոր առաջարկներ հնարավոր հաճախորդների յուրաքանչյուր խմբի համար: Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի 33 մասնաճյուղեր, որոնցից 3-ն աշխատում են երկարացված ռեժիմում /մինչեւ 20:30/, իսկ մեկը` «Զվարթնոց» մասնաճյուղը, շուրջօրյա:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգն առաջինը ՌԴ-ում ստացել է Եվրամիության միասնական արտոնագիր
  • Մեծացվել է երաշխավորված ավանդի սահմանաչափը
  • Կադրային նոր նշանակումներ «Յունիբանկ»-ում
  • «Յունիբանկ»-ը կավելացնի պլաստիկ քարտերի քանակն ավելի քան երկու անգամ
  • «Յունիբանկ»-ը 100 խոշոր հարկատուների ցուցակում է
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց հունիս ամսվա լավագույն աշխատակիցներին
Տեսնել բոլորը