UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին հանձնվել է պատվոգիր «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում

29.09.2010

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգն այս տարվա սեպտեմբերին Բուդվա քաղաքում /Մոնտենեգրո/ ռուսաստանյան 4-րդ  բանկային համաժողովում արժանացել է պատվոգրի «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում: «Այս  պատվոգիրը մեր համակարգի արժանի գնահատականն է, հաշիվ առնելով թե ինչ բարձրունքների է հասել UNISTREAM –ը  բոլոր ցուցանիշների գծով: Վերափոխվելով խոշոր միջազգային մասնակցի, UNISTREAM-ին հաջողվեց  իրագործել շուկայում նախադեպը չունեցող նախագծեր` զարգացնելով իր սեփական ցանցը Եվրամիությունում: UNISTREAM –ը  դարձավ ոլորտի պիոներ` առաջարկելով հաճախորդներին նոր տեսակի ծառայություններ եւ  ամենահարմար սակագները»,- պատվոգրի ստացումը մեկնաբանել է UNISTREAM համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը:  

UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում: Փոխանցումների սակագները հետեւյալն են`

- մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլի գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում դրամական փոխանցման սակագինը կազմում է  1%;

- եթե փոխանցման գումարը գերազանցում է  3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին, ապա փոխանցման սակագինը կազմում է 0,45%;

- եթե դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0.35%:

Նոր սակագներով դրամական փոխանցումներն իրականացվում են միայն «Յունիստրիմ» /Ռուսաստան/, «Յունիաստրում Բանկ» /Ռուսաստան/ և «Յունիբանկ» /Հայաստան/  բանկերի սպասարկման կետերում:

UNISTREAM համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով «Յունիբանկ»-ի տեղեկատու 85-80 հեռախոսահամարով:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց հուլիս ամսվա լավագույն աշխատակիցներին
  • «Յունիստրիմ» համակարգի ակցիան շարունակվելու է մինչեւ տարեվերջ
  • «Յունիբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում
  • «Յունիբանկ»-ը` «Կարոտ» փառատոնի հովանավոր
  • Փոքր եւ միջին բիզնեսը նախընտրում է «Յունիբանկ»-ը
  • Վարկեր բոլորի համար` «Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկային քարտ U-100
Տեսնել բոլորը