«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը հայտարարել է նվազեցրած սակագներով դրամական փոխանցումների ակցիայի ժամկետների մինչեւ 2010թ.-ի վերջը երկարաձգման մասին: Ակցիայի պայմանները հետեւյալն են`
- մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլի գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում դրամական փոխանցման սակագինը կազմում է 1%;
- եթե փոխանցման գումարը գերազանցում է 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին, ապա փոխանցման սակագինը կազմում է 0,45%;
- եթե դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0.35%:
Նոր սակագներով դրամական փոխանցումներն իրականացվում են միայն «Յունիստրիմ» /Ռուսաստան/, «Յունիաստրում Բանկ» /Ռուսաստան/ և «Յունիբանկ» /Հայաստան/ բանկերի սպասարկման կետերում:
«Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում, այս տարվա հունվար-օգոստոսին, կազմել է 338 մլն ԱՄՆ դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.8 տոկոսով: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.13 տոկոսով եւ կազմել 467 258: Այդպիսով «Յունիստրիմ» համակարգը շարունակում է պահպանել դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարի դիրքը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում15.09.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը` «Կարոտ» փառատոնի հովանավոր13.09.2010 Տեսնել ավելին
-
Փոքր եւ միջին բիզնեսը նախընտրում է «Յունիբանկ»-ը09.09.2010 Տեսնել ավելին
-
Վարկեր բոլորի համար` «Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկային քարտ U-10007.09.2010 Տեսնել ավելին
-
Պլաստիկ քարտերն ընդդեմ կանխիկի. Դուք ո՞րը կընտրեք05.09.2010 Տեսնել ավելին
-
Ժամկետային ավանդների գծով Յունիբանկը դարձյալ առաջին տեղում է23.08.2010 Տեսնել ավելին